Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առանց այս իշխանության հեռացման, անհնար է խոսել ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության համակարգի մոդեռնիզացման մասին. պատգամավորն՝ ԱԽ քարտուղարին

20/09/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԽ քարտուղարը օրերս հայտարարեց, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»: Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում այլ` խոշոր վտանգավոր թեզեր է առաջ մղում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում այլ` խոշոր վտանգավոր թեզեր է առաջ մղում:
Առաջին, անարգում այն ամենը, ինչ կապված է մեր հերոսների, բանակի, կամավորների, հայ ժողովրդի անզիջում պայքարի` առաջին արցախյան պատերազմից մինչև դիվերսիոն պատերազմներ, 2016-ի ապրիլյան պատերազմ և այլն: Մեր հաջողություններն ու ձեռքբերումները կապում արտաքին ուժերի հետ:

Ի դեպ, այդ նույն ապրիլյան պատերազմում Ադրբեջանն էր զանգեր անում Մոսկվա` պատերազմը կանգնեցնելու և հրադադար հաստատելու համար:
Երկրորդ, ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, մեր ձեռքբերումները` անկախության հռչակումից մինչև հաղթանակներ, փորձում պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ:
Երրորդ, ԱԽ քարտուղարն օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու և թեման այդ լոգիկայի ներքո ներկայացնելու համար:

ԱԽ քարտուղարը որպես շրջադարձ համարում է իր իշխանության կողմից սահմանազատում իրականացնելու գործընթացը, որը նրա պնդմամբ որևէ արտաքին ազդեցություն չունի:
Հատկանշական է, որ գործող իշխանությունն իր հաջողությունը կապում է մի գործընթացի հետ, որը միջազգային պրակտիկայի, նախադեպերի, իրավական հիմքի առումով խայտառակ շեղումներ է ընթացել, դեռ չեմ խոսում աննախադեպ ապօրինությունների մասին:

Այս իշխանությունն ինքն անվտանգության սպառնալիք է ,առանց որի հեռացման, անհնար է խոսել հայկական պետության, ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության համակարգի մոդեռնիզացման մասին»,- գրել է Աբրահամյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Հաջորդ գրառումը

Մեր Ազգին եւ «Հայրենիք» Հասկացողութեան ու Անոնց Հանդէպ Ունեցած Մեր Ընկալումներուն Վե՞րջն Է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
Նորություններ

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025
Նորություններ

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր Ազգին եւ «Հայրենիք» Հասկացողութեան ու Անոնց Հանդէպ Ունեցած Մեր Ընկալումներուն Վե՞րջն Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական