Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 32 քաղաքացի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր ևս անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել. վաղ առավոտից Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։