Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր հաղթեց ՍԴ-ը․ Այսօր հաղթեց հասարակությունը․ Էլինար Վարդանյան

27/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը՝ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման մասին, որով հակասահմանադրական էր ճանաչվել ՔՕ 300.1 հոդվածը։

«Երկուսուկես տարի առաջ ամեն ինչ սկսվեց «… մարտի 1-ի գործն արդեն իսկ բացահայտված է» հայտարարությամբ, և քրեական օրենսգրքի խիստ վիճահարույց, անհեթեթ հոդվածը դարձավ ծանրագույն մեղադրանքի հիմք։

Այն դարձավ այսօրվա իշխանությունների տոտալ քարոզչության առարկան, նրանց այցեքարտը։ Վերջին երկուսուկես տարին մեր կյանք մտած այս գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով կայացվեն միայն Փաշինյանին ձեռնտու որոշումներ, դրա համար շրջափակվում էին դատարանները, քրեական և կարգապահական հետապնդման էին ենթարկվում սկզբունքային դատավորները։ Հանուն այս գործի սկսվեց արշավ Սահմանադրական Դատարանի դեմ։

Բայց մի բան Փաշինյանը հաստատ չէր հաշվարկել. քրեական օրենսգրքի այս հոդվածն այնքան անհեթեթ էր, այնքան հակասահմանադրական, որ նույնիսկ իր կամքով և իր համար փոփոխված Սահմանադրական Դատարանն անկարող էր այն չճանաչել հակասահմանադրական։

Ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի և դատախազության որոշումը՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր և դատապարտված էր ձախողման։ Ամենակարևորը, սակայն, թե ինչ համառությամբ և համոզմունքով էին նրանք փորձում հակադարձել հոդվածի համաչափությանը և որոշակիությանը վերաբերող դիտարկումներին։ Նույն էնտուզիազմով և դեմքի լուրջ արտահայտությամբ ոմանք պնդում էին, թե Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքներն ամենևին հոդվածի հակասահմանադրականության մասին չեն։

Սա Ռ. Քոչարյանի հաղթանակը չէ։ Այսօր վերջապես հաղթեց իրավունքը։ Այսօր հաղթեցին բոլոր այն իրավաբանները, որոնք երեք տարի շարունակ փորձում էին քաղաքական և իրավական բեսպրեդելի պայմաններում ապացուցել ակնհայտը։ Այսօր հաղթեց ՍԴ-ը։ Այսօր հաղթեց հասարակությունը։

Առաջիկայում սպասվող պատասխանատվության մասին պետք է անհանգստանան ՀՔԾ պետը, դատախազները, որոշ դատավորներ։ Ամաչեն՝ Հ1-ը, «Ազատությունը»։
Կա հստակ կանոն. չի կարելի խաբել հանրությանը։ Որքան էլ որ դա սկզբում շատերի համար ականջահաճո լինի, մի պահից այդ մեխանիզմը սկսում է աշխատել քո դեմ։ Եվ կարևոր չէ՝ դա քաղաքական, թե իրավական խաբեություն է։

Իսկ մինչ պատասխանատվությունը՝ ՀՔԾ-ին, դատախազությանը և անձամբ Փաշինյանին մնում է հրապարակային ներողություն խնդրել Մարտի 1-ի գործով մեղադրյալ նշանակվածներից և հանրությունից։ Անկախ նրանից՝ այս գործը քաղաքական ճնշումների արդյո՞ւնք է եղել, թե՞ իրավապահների անգրագիտության, երկու դեպքում էլ ներողությանը պետք է հաջորդի հրաժարականների շքերթը։ ՍԴ-ն փաստեց Փաշինյանի քաղաքական թիմի սնանկությունը։

Հ.Գ.

2018-ին, երբ սկսվեց այս աննախադեպ ապօրինությունը, շատ քչերն ունեցան խիզախություն՝ ասելու, որ սա աննկարագրելի անօրինականություն է, որ սա անձի համար պայքար չէ, այլ՝ պայքար օրինականության և արդարության համար։ Լռում էին իրավապաշտպանները, ամբողջական քաղաքական ուժերը։ Սկզբում հատուկենտ մարդիկ էինք, հետո՝ մի քանի տասնյակ, հիմա՝ հարյուր հազարներ։ Ու այսօր հաղթեց արդարությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը առաջարկեց ստեղծել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության այլընտրանքը

Հաջորդ գրառումը

Բայդեն․ Պուտինը և Սի Ցզինպինը հրավիրված են կլիմայի վերաբերյալ բանակցություններին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հնարավոր է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում երրորդ երկրում

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Բայդեն․ Պուտինը և Սի Ցզինպինը հրավիրված են կլիմայի վերաբերյալ բանակցություններին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական