Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
- Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամենուրեք տիրում էր քաոսական դրություն, իսկ նա ամենից կարևոր ու ստիպողական գործը համարում էր իր սեփական իշխանությունն ամրապնդելը: Նախ և առաջ հեռացրեց այն պետական անձանց, որոնք կազմակերպել կամ հեշտացրել էին իր իշխանության գալը:

Նա հեռացրեց այն ամեն զորավարներին, որոնք անկախ մտքի կամ ինքնուրույն գաղափարի ամենափոքրիկ տրամադրություն էին ցույց տալիս, իսկ նրանց տեղը նշանակեց իրեն նվիրված նորաթուխ երիտասարդների: Ոստիկանական մի նոր բանակ ստեղծեց, որ իսկական բանակի չափ էր, բայց ավելի լավ զինված, ավելի լավ հագնված ու ավելի կուշտ, որովհետև սրանց նկատմամբ հատուկ հոգատարություն էր ցուցաբերում, որ միշտ պատրաստ լինեն իրեն պաշտպանելու և անձնվիրությամբ ծառայելու: Ու որպեսզի ապահով լինի բոլորի մեջ փոխադարձ անվստահության ու կասկածամտության թույն էր սերմանում:

Նա լցրել է դատարաանական ատյանները այնպիսի մարդկանցով, որ գաղափար անգամ չունեին իրավաբանությունից և օրենքներից: Դրանց ձեռքով բանտարկել է տալիս մարդկանց և դատավճիռներ է արձակում ըստ իր քմահաճության:

Ներքին քաղաքականության մեջ, որպեսզի մարդկանց մոռացնել տա իրենց համար անտանելի դրությունը, բոլորին գրգռում է իրար դեմ, առաջ բերում երկպառակություն, մեկին լարում կամ նետում մյուսի դեմ։

Շնորհիվ այս անմիտ և հանցավոր խաղի նա կորցրել է իր ամենագեղեցիկ գավառները…

Ու չնայած պարտություններին ու տապալումներին նա զարդարում է այդ պարտությունների պատասխանատուների կուրծքը շքանշաններով, ապահովում նրանց բարձր ռոճիկներով ու թոշակներով, ավելի հեշտացնելու համար այդ մարդկանց գործողությունները տալիս է նրանց բարձր պաշտոններ: Պետական խորհուրդը դարձրել է ձրիակերների մի խումբ, և եթե մի որևէ անձ թույլ տա իրեն նրա այդ հաճախորդներին քննադատության ենթարկել կամ նրանց հրաժարականը պահանջել, ապա այդպիսի մեկին իսկույն ջախջախում է կամ բանտարկում ու դատապարտում…

Իշխանության գալու օրից նա երկիրը դարձրել է մի ընդարձակ բազար, որտեղ բոլորը խիղճ են վաճառում. հայրը մատնում է որդուն, կինը դավաճանում է ամուսնուն, վաղեմի ընկերը կոխ տալով է անցնում իր ընկերոջ դիակի վրայով:

…Մարդ մնում է զարմացած, թէ ինչպե՞ս կարելի է, որ մի մարդ՝ առանց կրթության, առանց մինչև անգամ տարրական գաստիարակության, հասնի մի այնպիսի ընդունակության, որ կարողանա շահագործել մի ամբողջ ժողովուրդ:

…Պարտքերի մեջ թաղված երկրում, որ պատերազմում ամոթալի պարտությունից հետո ավելի ամոթալի հաշտություն կնքեց, որտեղ ժողովրդի կեսն աղքատ է, նա իր ծախսերը հասցրել է ֆանտաստիկ գումարի, որ գերազանցում է ամենամեծ թագակիրների հասույթները: Փող է հարկավոր այդ մարդուն, որովհետև փողով է նա տիրապետում մյուսներին…

Մի հարվածով նվաստացնում, տապալում է ամենաքաջ մարդկանց, որոնք իրավունք ունեն ստանալու շքանշաններ, իսկ նրանց փոխարեն հանկարծ բարձրացնում է այնպիսիներին, որ զուրկ են ամեն արժանավորութիւններից:

Այս թագակիր եղեռնագործի համար պակաս չեն աջակիցներ ու գործակիցներ ոչ միայն իր շրջապատում, այլև եվրոպաներում:

…Պատերազմում պարտություն անգամ նա հաջողեցրեց օգտագործել իր օգտին ու, խառնաշփոթությունից օգտվելով, հեռացնել իր համար կասկածելի կամ ավելի ուղիղ ասած ազատամիտ մարդկանց:

Նա գիտակցում է, որ իր ստեղծած այդ տեսակ պետական համակարգը պիտի տանի երկիրը կործանման, սակայն իր պետության ապագայի հարցը նրա մոտ կարևորություն չունի՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ…

Ի՞նչ ընդունակություն այս փոքրիկ, հիվանդոտ ու խաբուսիկ հայացքով մարդու մեջ: Առաջին անգամից թվում է նա հրապուրիչ, փաղաքուշ ու թովիչ: Բոլոր իր ունկդրությունների ժամանակ նա գանգատվում է, թէ ինքն անզոր է, ցավալիորեն չի կարողանում իր ուզածի չափ բարիք անել և ամբաստանում է իր շրջապատը: Ինձ շրջապատողները անընդունակ, շահամոլ ու փառատենչ են՝ ասում է նա՝ չնայած նա ինքն է իրեն շրջապատ ընտրել դրանց: Նա աշխատում է հավատացնել, թէ միշտ ներողամտություն է քարոզում, բայց աններողամիտների վատթարագույնը հենց ինքն է: Նա առերես ցույց է տաիս բարեպաշտություն, բայց ոչ Աստծուն է հավատում և ոչ սատանային:

Նա հանդիսավոր երդումներով խոստումներ է տալիս, բայց նրա հետին միտքն է դրանցից ոչ մէկը չկատարել: Նա միայն մի նպատակ ունի՝ խաբել իր խոսակցին: Քինոտ ու դաժան է նա և միևնույն ժամանակ վախկոտ, մշտապես հալածվում է երևակայական վտանգներից ու ցնորքներից: …Այսպես մի կողմից գիշակեր արծվի սրատեսությւն, մյուս կողմից թուլասրտություն՝ հակասությունների մի կատարյալ խառնուրդ:

Կույր ու խռովասեր քաղաքագետները հանցավոր անտարբերությամբ չտեսնելու են տալիս, թե ինչպես է այս վատանուն մարդը իր խեղճ ժողովրդին նետել թշվառության գիրկը: Ոչ մեկ իր նախորդներից չի կորցրել այնչափ հողեր, ինչքան նա, բայց այդ դեռ բավական չէ՝ անդամահատության պրոցեսը դեռ շարունակվում է:

Նա անբարոյականացրել է իր երկիրը և հասցրել մինչև այնտեղ, որ վաղ թե ուշ անխուսափելիորեն ավար պիտի դառնա առաջին հարձակվողին: Եվ դա միայն մի քանի տարիների հարց է:

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին, որ գահընկեց է արվել 1909 թվականին հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Վարդան Բալյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

Հաջորդ գրառումը

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Նորություններ

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
Նորություններ

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
Հաջորդ գրառումը

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական