Թուրքիայում պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղեկցող ամերիկյան պատվիրակության շրջանում տրամադրությունը բավականին զուսպ է թվում. Գրում է BBC News-ը։
ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը վաղուց էր պլանավորված, բայց գլխավոր թեման, իհարկե, մնում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և այն հարցը, թե արդյո՞ք դրանք տեղի կունենան Ստամբուլում։
Եթե Թրամփի հրահանգով ԱՄՆ պաշտոնյաների նպատակն էր Պուտինին հրահրել կամ համոզել Թուրքիա գալ, ապա, կարծես թե, դա ձախողվել է գոնե մինչև հիմա։
Եվ այսպես, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցածր մակարդակի բանակցությունների նկատմամբ նրանց սեփական հետաքրքրությունը նույնպես ցածր է թվում։ Ռուբիոյի ելույթը ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման բացման ժամանակ անփույթ էր. գրում է BBC New-ը։
Անցել է գրեթե երեք շաբաթ առաջվա սպառնալիքներից, երբ նա հայտարարեց, որ «հիմա պահն է», որ Միացյալ Նահանգները հրաժարվի միջնորդի դերից, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան իրական առաջընթաց չգրանցեն։
Փոխարենը, եվրոպացիները փորձում են մեծացնել ճնշումը Պուտինի վրա՝ պնդելով, որ միայն Զելենսկին է խաղաղության ցանկություն ցուցաբերել՝ գալով Թուրքիա։ Սակայն առանց Վաշինգտոնի աջակցության, այս մոտեցումը այնպիսի տպավորություն է թողնում, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը։