Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետության վտանգման, կործանման ընթացք է. Բագրատ Սրբազան

17/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր խորհրդարանում է՝ մասնակցելու ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավիրած  խորհրդարանական լսումներին։ Հիշեցնենք՝ լսումների  ընթացքում քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Ինչպես  լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետության վտանգման, կործանման ընթացք է։

 «Մարդիկ պետք է պատկերացնեն, թե ինչ իրական վիճակում ենք մենք գտնվում: Արդյունքը մեկն է՝ այս իշխանությունը պետք է հեռանա»,- նշեց Սրբազանը։

Ըստ Բագրատ Սրբազանի՝  Նիկոլ Փաշինյանը իշխանության բոլոր անդամներին հանցակից է դարձնում բոլոր գործընթացներին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին և դրանից հետո բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, կնքվել՝ աղետալի փաստաթղթեր են, մեր պետության համար չափազանց կարևորություն ունեցող փաստաթղթեր են։ Դրանցից մեկով Արցախն է հանձվել։ Ոչ մեկը ո՛չ բերվել է  Սահմանադարական դատարան, ո՛չ Ազգային ժողով,  որևէ ընթացակարգով չի եղել, եղել է մեկ հոգու ստորագրությամբ։ Այս ամբողջ գործընթացները, ինչ տեղի են ունեցել, հիմա հասել են մի հանգրվանի, որով այս մարդը, որը դեռևս երկրի կառավարության ղեկավարն է, բոլորին ներգրավում է իր հանցանքի մեջ, որպեսզի ինքը միայնակ հանցագործ չլինի, բոլորը հանցակից դառնան»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը շեշտեց՝ իրենք ամեն ջանքով կասեցրել են Հայաստանի պետականության կորստի վերջնականացումը։այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պետության վտանգման, կործանման ընթացք է։

«Այն մտածումները, թե սկսեցինք, բայց կորցրեցինք, չհաջողեցինք Կիրանցի, Ոսկեպարի խնդրով, դա ճիշտ է՝ այդքանով սահմանափակված, բայց մնացած մեծ գործընթացները, որոնք տեղի են ունենում, բոլորը եթե վերջնականապես չեն կասեցվել, դանդաղել են, հետաձգվել են»։

Սրբազանի խոսքով՝ քանի դեռ այս իշխանությունները կան, պատերազմի սպառնալիքը մշտապես առկա է. «Այս մարդիկ անընդհատ խոսել են խաղաղության մասին, որը մուրացիկ խաղաղություն է։ Ո՛չ բանակցություններ կան, ո՛չ միջնորդավորված, երաշխքիներով գործընթաց, կա պարտադրանք-հարկադրանք: Կանեք՝ կստանաք, չեք անի՝ կստանաք մյուսը»,- ամփոփեց Բագրատ Սրբազան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայոց ցեղասպանություն» ասելու համար թուրքական ռադիոյի գործունեությունը դադարեցվել է

Հաջորդ գրառումը

Էդվարդ Ասրյանը ԱՄՆ-ում հանդիպել է գեներալ Չարլզ Բրաունի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը երկրի սիմվոլիկան դարձնում է փոքրիկ դեղին պլաստմասե քարտեզ և քաղցրավենիք ու սկսում դա վաճառել մարդկանց վրա՝ որպես ձեռքբերում

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

1937 թ. Ստալինի հրամանով թալիշներին ստիպել են սովորել ադրբեջաներեն

13/05/2026
Նորություններ

Նիկոլ Փաշինյանը երկիրը դարձրել է «պռախադնոյ դվոռ», և եթե ՔՊ-ն վերընտրվի, Արցախի ճակատագրին կարժանանա նաև Հայաստանը. քաղաքագետ

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են. պաշտոնական Անկարա

13/05/2026
Հաջորդ գրառումը

Էդվարդ Ասրյանը ԱՄՆ-ում հանդիպել է գեներալ Չարլզ Բրաունի հետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է իր ձեռքերով…» Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար… «Նորից պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական