Ֆրանսիայի հրապարակում այսօր ելույթ է ունեցել գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
«1998 Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կանչում է զինվորական կորպուսի անդամների և հարցնում՝ դուք ուզում եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եթե կողմ եք, ձեռք բարձրացրեք. բոլոր 6 անդամներից ոչ մեկը ձեռք չբարձրացրեց, հետո նա հարցրեց՝ դուք ուզում եք, որ Արցախը լինի անկախ, բոլորս ձեռք բարձրացրին: Նա ասաց՝ հիմա ես գիտեմ, թե ինչ անեմ:
Դրանից երկու ժամ հետո երկրի նախագահը հրաժարական տվեց:
Այն ժամանակ ասում էին, որ իշխանության էին գալիս ուժեր, որոնք պատերազմ են բերելու, ուժեր, որոնք արյուն են բերելու: Բայց ի՞նչ եղավ դրանից հետո։ Հաղթանակներ եղան։ Մենք 20 տարի ապրում էինք որպես հաղթող, պատերազմ չկար, մենք հպարտանում էինք մեր երկրով, մեր հայրենիքով և բանակով:
նրանք նորից ասում են, որ մենք պատերազմ ենք ուզում, իսկ մենք ուզում ենք, որ մեզ հարգեն։
Հիմա ես չեմ հասկանում այս մարդկանց, այս նախարարներին հարցնում են՝ դուք ուզո՞ւմ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կիազմում։
Գոնե ասեք, այ սրիկաներ, դուք ինչ է հայ չեք, ո՞վ եք դուք»,- իր ելութում ասել է Խաչատուրովը։





