Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այդ մարդը ո՛չ հայրենիք ունի, ո՛չ ազգային գաղափար, այսինքն՝ նա կարող է գնա, Աֆրիկայի մի երկրում ապրի ու ասի՝ սա է իմ հայրենիքը». Վազգեն Սիսլյան

09/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի մարզում, առաջին հերթին ՀՀ իշխանությունների մեղքով է, քանի որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք վարում են «անատամ» քաղաքականություն։

«Ադրբեջանն այս դեպքում փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ լավ իմանալով ու հասկանալով, թե ինչ է անում, ես չեմ ուզում նրանցից շատ խոսել, նրանց գիտենք՝ ինչ բնավորություն ունեն։ Ես ավելի շատ ուզում եմ խոսել ՀՀ այսօրվա անպետքների գործողություններից, և իմ կարծիքով՝ սրանք դիտավորյալ են ամեն ինչ անում։ Երբ ԱԺ-ում վարչապետ կոչվածին հարց են տալիս, նա ասում է՝ հայրենիքն այնտեղ է, որտեղ ես եմ ապրում։ Այդ մարդը ո՛չ հայրենիք ունի, ո՛չ ազգային գաղափար, այսինքն՝ նա կարող է գնա, Աֆրիկայի մի երկրում ապրի ու ասի՝ սա՛ է իմ հայրենիքը, նման մտածելակերպ ունեցող մարդուց ի՞նչ եք սպասում։ Այս իշխանությունները ծրագրով եկած մարդիկ են, ու ես դեռ չգիտեմ, թե մեզ ինչ փորձանքներ են սպասվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսլյանը։

Նրա խոսքով, առհասարակ Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում՝ ներկայիս ապազգային իշխանությունների հեռացում, որին կհաջորդի ազգային, պետականամետ իշխանություն։

«Նիկոլն ասում է՝ իրեն ընտրել են, ավելի լավ է առհասարակ չխոսի, որովհետև ինչ խոսում է՝ սուտ է, այդ մարդուն չեմ հավատում արդեն 15 տարի, այսինքն՝ այստեղ հարգելու կամ չհարգելու հարց չկա, այդ մարդուն ճանաչում եմ ու չեմ կարող ընդունել։ Մեկ բան փաստ է, որ այս իշխանությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում՝ վտանգելով հայրենիքը»,- հավելեց նա։

Նա չի հասկանում այսօրվա հայ ժողովրդի կեցվածքը, որոնք տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ չեն արձագանքել, սակայն կան ազգային մարդիկ, որոնք կարող են ինչ-որ քայլեր անել։

«Այսօր մեր երկիրը գոյատևում է անհատների շնորհիվ, որոնք ունեն ազգային մտածելակերպ։ Նկատում եմ, որ այսօր բանակն աստիճանաբար թուլացնում են, ոստիկանին դարձրել են պետություն, սա ինձ համար աբսուրդ է։ Չգիտես՝ ինչու, այս ղեկավարները վազում են գլոբալիստական ինչ-որ գաղափարների հետևից։ Կրկնում եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է՝ իշխանությունների մեղքն է, իրենք պետք է հեռանան, վաղուց պետք է հեռանային, հենց պատերազմի կեսերին, սակայն սրանք աներես են, աներեսի նման մնացին։ Եթե այսպես եմ ասում, սա չի նշանակում, որ ես նախկինների կողմնակիցն եմ, բոլորովին այդպես չէ, ինքս իմ երկիրը սիրում եմ ու տեսնում եմ, որ այս իշխանությունն արժանի չէ ղեկավարելու երկիրը»,- եզրափակեց Վազգեն Սիսլյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տասը տարի առաջ իմ ենթակա զինվոր Արգիշտիկը մի կերպ խուսափեց դատվելուց. փոխգնդապետը փակագծեր է բացում

Հաջորդ գրառումը

Կրակոցներ Երասխում. Կա վիրավոր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Կրակոցներ Երասխում. Կա վիրավոր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական