«Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով» մարտի 2-ին ԱՄՆ իշխանությունները կարող են հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Սահմանափակումները կներդրվեն 1991 թ. Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և պատերազմի վերացման մասին օրենքին, ինչպես նաև երկու գործադիր հրամաններին համապատասխան:
Դրանցից մեկը ստորագրվել է 2014-ի մարտին՝ Ղրիմում Ռուսաստանի հետ վերամիավորման հանրաքվեի անցկացումից հետո: Երկրորդ հրամանագիրը՝ 2005 թ․, վերաբերում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարին: