Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկայի հայկական, հրեական, հունական և քրդական համայնքների ներկայացուցիչները Մեհմեդ Օզի նախընտրական գրասենյակի առջև անցկացրել են բողոքի ցույց

14/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական, հրեական, հունական և քրդական կազմակերպությունների համայնքային կոալիցիան հոկտեմբերի 12-ին բողոքի ցույց է անցկացրել Փենսիլվանիայում առաջադրված սենատորի թեկնածու, ազգությամբ թուրք նախընտրական կենտրոնական գրասենյակի առջև։ Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Մեհմեդ Օզին նշանավոր է Հայոց եւ Հունաց ցեղասպանությունների մերժմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ անձնական ջերմ հարբերություններով, թուրքական իշխանությունների հետ բիզնես-կապերով։

Բողոքի ցույցի կազմակերպիչներն էին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախումբը, Փենսիլվանիայի Հայ դատի տեղական հանձնախումբը, Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդը և ռաբի Շմուլեյ Բոթիչը, ով ղեկավարում է «Համաշխարհային արժեքների ցանց» կազմակերպությունը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն տևական ժամանակ պայքարում է Մեհմեդ Օզի ընտրարշավը ձախողելու ուղղությամբ, ի թիվս այլնի նաև մատնանշելով, որ նրա ընտրությունը վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ ազգային անվտանգության համար։

Բողոքի ցույցի ժամանակ ելույթ են ունեցել և Հայոց ցեղասպանության ժխտողականությունն ու Օզի քաղաքական վարքը դատապարտել Հայ դատի Փենսիլվանիայի հանձնախմբի համանախագահներ Լորիկ Բարոնյանը, Նորա Գզիրյանը և Կարինե Շամլյանը, ռաբի Շմուլեյ Բոթիչը, Ֆիլադելֆիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Ներսես քահանա Մանուկյանը, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

Բողոքի միջոցառման առթիվ հայտարարություն էր տարածել Մեհմեդ Օզի մրցակից-թեկնածու, Փենսիլվանիայի լեյտենանտ-նահանգապետ Ջոն Ֆեթերմանը՝ համերաշխություն հայտնելով ցուցարարներին։ Ֆեթերմանը մասնավորապես նշել է․ «Ես՝ որպես Փենսիլվանացի, ողջունում եմ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից վաղուց ուշացած Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ 2021 թվականին՝ նախագահ Բայդենի կողմից ճանաչումը: Որպես ԱՄՆ սենատոր, ես կշարունակեմ աջակցել այս ոճրագործության մասին հանրային կրթության խթանմանը։ Մյուս կողմից, խորապես մտահոգիչ է, որ Օզը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես աջակցում եմ նրանց, ովքեր բողոքում են Օզի շարունակական և նողկալի լռության դեմ: Սա կարևոր խնդիր է, և Օզի կողմից դրա ընդունումից հրաժարվելը և՛ վիրավորական է, և՛ պարսավելի»:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ու գործընկեր համայնքային կազմակերպությունները շարունակում են աշխատանքը՝ կանխելու Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր շարժման մեկնարկ. Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ

Հաջորդ գրառումը

ՀՀ-ն և Արցախը ծանր հիվանդ են․ կոնսիլիում է պետք․ ովքեր կլինեն դրա հիմքում, դեռ հայտարարել չենք կարող

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ-ն և Արցախը ծանր հիվանդ են․ կոնսիլիում է պետք․ ովքեր կլինեն դրա հիմքում, դեռ հայտարարել չենք կարող

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական