Խնդրում եմ նայեք այս տեսանյութը մինչև վերջ և կարդացեք էն ժամանակվա գրածս տեքստը։
Հենց էսպես է լինում բռնի տեղահանումը, հենց էսպես է լինում բռնի գաղթը, հենց էսպես է լինում էթնիկ զտումը։ 30 հոգի, որից 8 փոքրիկ, կիսախոտանված բեռնատարի թափքում 50 ժամում մոտ 100կմ ճանապարհն անցնելուց հետո՝ մրսած, հիվանդ, սոված, ծարավ հասել են Կոռնիձոր։
Էն տեսարանները, որը ես տեսել եմ էս 2 օրը Կոռնիձորում, կարծում եմ հետագայում կփոխեն և կվերաիմաստավորեն իմ ամբողջ կյանքը։
Աստված գոնե էս սև դժողքից հետո սպիտակ էջ բացի մեր ազգի համար։
Այդ դաժանագույն օրերին ես Կոռնիձորում էի ու մինչ օրս երազումս գալիս են այս և շատ ավելի անԱստվածային տեսարաններ։
Այդ օրերին ես այնքան եմ թաքուն լացել, որ երևի նորածին ժամանակ էդքան չէի լացել։
Ամենավատ երազում չէի պատկերացնի, որ էս մարդկանց որևէ մեկ հայ, որպես անարգանք, կասեր «փախած»։
Պետք չէ որևէ մեկնաբանություն գրել, որևէ մեկին վիրավորել (ես դրանք ջնջելու եմ) կամ առավել ևս շարունակել թշնամանք տարածել, այս տեսանյութն ուղղակի նայեք, որպես հիշողության թարմացում։
Էդուարդ Հայրումյան, բլոգեր









