Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ռուս-հայկական ռազմավարական գործակցությունը կրթության, գիտության և նորարարությունների ոլորտում» կոնֆերանսի մասնակիցներին

09/07/2021
- Նորություններ, Սոցիալական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց օրերս տեղի ունեցած «Ռուս-հայկական ռազմավարական գործակցությունը կրթության, գիտության և նորարարությունների ոլորտում» գիտա-գործնական կոնֆերանսի  մասնակիցներին՝ առաջնորդությամբ Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի և ՌԳԱ Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի ռեկտոր Դենիս Ֆոմին-Նիլովի։

Հանդիպմանը պրն․ Շահգելդյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար՝ տեղեկացնելով գիտաժողովի բարեհաջող անցկացման և ՀՀ ու ՌԴ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթության, գիտության և նորարարությունների ոլորտում նախանշվող նոր համագործակցության մասին:

Այնուհետև կրթության և գիտության մշակներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ողջունելով երկու երկրների հարաբերությունների առավել սերտացմանը միտված այս գործակցությունը։  Նորին Սրբությունը բարձր գնահատեց ընդհանուր արժեքային հենքի վրա հաստատված փոխգործակցային հարաբերությունները, որ գիտա-կրթական հաստատությունների պատասխանատուներն ամբարած գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ջանում են ծառայեցնել երիտասարդության կրթությանն ու դաստիարակությանը: Հայրապետը մեծապես կարևորեց մերօրյա աշխարհի պայմաններում կրթության և գիտության ոլորտում նորարարական գաղափարների և տեխնոլոգիաների կիրառումը և երիտասարդներին՝ դրանց հաղորդ դարձնելը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարաշրջանում տեղ գտնող զարգացումներին, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրայր Թովմասյանը միջնորդեց Հանրապետության նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ դատավարությանը

Հաջորդ գրառումը

Արմեն Սարգսյանի հրամանագրով Ելենա Առաքելյանը եւ Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Հաջորդ գրառումը

Արմեն Սարգսյանի հրամանագրով Ելենա Առաքելյանը եւ Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական