Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ

05/02/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանապետ Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդում է, –

Փետրվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ կրթության, գիտության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենի կյանքում զգալի ներդրում ունեցած երիտասարդների հետ։ Ս․ Սարգսի տոնի առիթով ավանդաբար կազմակերպվող այս հանդիպումը նախաձեռնվել էր Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից։

Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ մասնավորապես կարևորելով կապը Եկեղեցու և երիտասարդության միջև:

Այնուհետև հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով ջանադիր և հետևողական աշխատանքով կերտված այն հաղթանակներն ու հաջողությունները, որ երիտասարդներն արձանագրել են իրենց անձնական կյանքում, տարբեր ոլորտներում և միջազգային հարթակներում՝ բարձր պահելով հայ ժողովրդի պատիվն ու բարի համբավը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հաջողությունները քրտնաջան աշխատանքի և բարձր գիտակցության արդյունք են՝ վստահություն հայտնելով, որ նման ոգով առաջնորդվող երիտասարդները կարող են կերտել լուսավոր ապագա և հայրենի երկրի համար ապահովել առաջընթաց ու բարգավաճում։

Այս առիթով Նորին Սրբությունը իր գնահատանքը բերեց ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենյակին՝ շնորհալի երիտասարդներին համախմբելու, միմյանց ծանոթացնելու և Հայ Եկեղեցու առաքելությանը հաղորդ դարձնելու համար։

Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց երիտասարդների տարբեր հարցերին։ Անդրադարձ կատարելով հետպատերազմյան հետևանքների հաղթահարմանը և երկրում տեղ գտնող զարգացումներին՝ հայրենիքը ստեղծված ցավալի ու ծանր իրավիճակից դուրս բերելու և առկա մարտահրավերներն ու դժվարությունները հաղթահարելու գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ հայորդիները դրսևորեն հայ ժողովրդին բնորոշ արիություն՝  խոհեմությամբ և իմաստությամբ ի գործ դնելով բոլոր ճիգերը։ Նորին Սրբությունը ընդգծեց, որ այսօր ազգի անխտիր յուրաքանչյուր զավակի ջանքն ու ներդրումն է ակնկալվում՝ դուրս բերելու հայրենիքը այս ծանր փորձությունից։

Խոսվեց նաև ազգային կյանքը հուզող զանազան խնդիրների, ինչպես նաև Եկեղեցու առաքելության իրականացման գործում տեղեկատվական միջոցների առավել արդյունավետ գործածման կարևորության մասին։

Հանդիպմանը Կոմիտասի «Հորովել»-ի կատարումով երիտասարդները մխիթարություն պարգևեցին Հայոց Հովվապետին։

Վերջում Նորին Սրբությունը աղոթք բարձրացրեց Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի համար՝ հորդորելով երիտասարդներին իրենց աշխատասիրությամբ ու գիտելիքներով նորանոր հաջողություններ արձանագրել՝ ի փառս և ի բարօրություն հայ ժողովրդի և հայրենի երկրի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդ գրառումը

Իսրայելն ու ԱՄՆ–ը համատեղ զորավարժություններ են սկսում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելն ու ԱՄՆ–ը համատեղ զորավարժություններ են սկսում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական