Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են

25/12/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ մրցանակիրը, որը շնորհվում է այն անհատին կամ հաստատությանը, որն ամենաշատն է նպաստել կազմակերպված հանցավոր գործունեության և կոռուպցիայի առաջխաղացմանն աշխարհում»:

OCCRP-ը հետաքննող լրագրողների համաշխարհային ցանց է, որն ավելի քան մեկ տասնամյակ բացահայտում է Ալիևի ընտանիքի և նրա մերձավորների կողմից պետական միջոցների յուրացումը՝ արտասահմանում անշարժ գույք գնելու համար:

Թեև կան բազմաթիվ խմբեր, որոնք ահազանգում են Ադրբեջանի կողմից լրագրողների, ընդդիմության անդամների և իրավապաշտպանների բանտարկության մասին, սակայն OCCRP-ն այն հազվագյուտ խմբերից է, որը փաստագրել է Ալիևների կլանի կողմից Լոնդոնի սրտում թանկարժեք անշարժ գույքի գաղտնի ձեռքբերումները: Այս կալվածքներից շատերը թաքնված են արտասահմանյան օֆշորային կազմակերպությունների հետևում, ինչը դժվարացնում է գույքի իսկական սեփականատերերի հայտնաբերումը:

Սակայն, 2022 թվականին բրիտանական կառավարության ընդունած նոր օրենքներն օգնում են բացահայտել այդ անշարժ գույքերից մի քանիսի սեփականատերերին: «Լոնդոնյան շքեղ կալվածքները, որոնք կապված են Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ, թաքնված են օֆշորային կազմակեպության հետևում» վերնագրով հոդվածում OCCRP-ից Ջեյմս Օ’Բրայենն այս ամիս տեղեկացրել է, որ Ալիևների ընտանիքը «հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բրիտանական անշարժ գույք է ձեռք բերել»։ Հոդվածում ասվում է. «Նոր հասանելի տվյալները ցույց են տալիս, որ Ալիևի դուստրերը Լոնդոնում վեց շքեղ բնակարանների սեփականատեր են։ Սակայն ընտանիքի կողմից 160 միլիոն դոլարով ձեռք բերված 10 [այլ] գույքի ներկայիս սեփականատերը մնում է անհայտ, քանի որ փոխանցումները կատարվել են օֆշորային կազմակերպության կողմից։

Ներկայումս այդ կազմակերպության կառույցներն ազատված են հանրային վերահսկողությունից»:
OCCRP-ն հայտնել է, որ Ալիևները Լոնդոնում ունեն «Հյուրանոցային շենք՝ Բրիտանական թանգարանի մոտ, պենտհաուսներ՝ Հայդ Պարկից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, առանձնատուն՝ Հեմփսթեդ Հիթի կանաչ տարածքների տեսարանով և այլն: 2021 թվականին OCCRP-ը բացահայտել է, որ 700 միլիոն դոլար արժողությամբ լոնդոնյան անշարժ գույքի հավաքածուն ձեռք է բերվել Ադրբեջանի երկարամյա բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և մերձավորների կողմից: Երկու տասնամյակների անվիճելի քաղաքական իշխանությունը վերածելով հսկայական հարստության՝ այս էլիտար խումբը որոշել էր հարստությունը ծախսել ժողովրդավարական աշխարհի ֆինանսական  կենտրոններից մեկում: Նրանց ձեռք բերած գույքը տասնյակ գաղտնի օֆշորային ընկերությունների սեփականությունն էր՝թաքցված հասարակության վերահսկողությունից: Միայն Pandora Papers-ի՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից ձեռք բերված գաղտնի օֆշորային փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ, լրագրողները կարողացան դրանք կապել Ալիևների հետ»:

OCCRP-ն տեղեկացրել է, որ «համագործակցել է Մեծ Բրիտանիայի Transparency International կազմակերպության հակակոռուպցիոն քարոզչական խմբի հետազոտողների հետ՝ վերանայելու Լոնդոնի 23 գույքը, որոնք մեր նախկին հետաքննությունը կապում էր Ալիևների հետ»: Նրանք պարզել են, որ «նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, անձամբ ունեն վեց շքեղ բնակարան Հայդ Պարկի անմիջական հարևանությամբ։ Սակայն [Օտարերկրյա կազմակերպությունների գրանցամատյանում] չի նշվում, թե ում է ի վերջո պատկանում 10 անշարժ գույքը, որն Ալիևներն ու նրանց մերձավորները ձեռք են բերել 160 միլիոն դոլարով․ առանձնատուն Հեմփսթեդ Հիթում, երկու թաունհաուս, բազմաթիվ բնակարաններ և պենտհաուսներ, ինչպես նաև վեցհարկանի շենք Կենտրոնական Լոնդոնում։ Այն միայն բացահայտում է, որ դրանք պատկանում են Մեն կղզում գրանցված կազմակերպությանը:

Ալիևի գրասենյակը «չի պատասխանել [OCCRP-ի] հարցումներին, սակայն նախագահ Ալիևը նախկինում իր հարստությունը վերագրել էր բիզնեսում ունեցած հաջողություններին»:
OCCRP-ը հայտնել է, որ 2021թ. Ալիևը իր նախագահական կայքում «ընդունել է, որ ինքը «աղքատ մարդ չէր», երբ դարձավ նախագահ, սակայն ասել է, որ դա պայմանավորված է իր բիզնեսի ձեռքբերումներով։ (Ադրբեջանի անկախացումից հետո առաջին ղեկավարի որդին՝ Ալիևը, զբաղեցրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահի պաշտոնը՝ նախքան 2003 թվականին նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելը): «Ի տարբերություն Արևմուտքի որոշ այլ մարդկանց, որոնք իրենց ողջ հարստությունը նվիրաբերում են իրենց կատուներին ու շներին, Իտալիայում և Ադրբեջանում մենք կարևորում ենք ընտանեկան արժեքները», ասաց նա այն ժամանակ: «Ուստի, ես իմ ամբողջ բիզնեսը փոխանցել եմ երեխաներիս»։

2015 թվականին OCCRP-ը հայտնել էր, որ «Լեյլա Ալիեևան՝ Ադրբեջանի նախագահի այն ժամանակ 29-ամյա ավագ դուստրը, բրիտանական ընկերության տնօրեններից մեկն էր, որը կառավարում էր ավելի քան 33 միլիոն դոլար արժողությամբ [հինգհարկանի շքեղ] շենքը»։

Թեև կազմակերպությունը թաքցնում է Լոնդոնի 10 բարձրակարգ գույքի սեփականատիրոջը, դրանցից ինը «Օտարերկրյա կազմակերպությունների գրանցամատյանում նշված է նույն անձի անունով, որն ունի «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն» օֆշորային ընկերությունների վրա, որոնց սեփականատերն է՝ Միր Փաշաևը …․նախագահ Իլհամ Ալիևի կնոջ զարմիկը։ 54-ամյա բանկիրը սերտորեն կապված է Ալիևների ընտանեկան բիզնես շահերի հետ։ Նա խոշոր վարկատու «Փաշա բանկի» խորհրդի նախագահն է, որը պատկանում է նախագահի դուստրերին՝ Լեյլային և Արզուին, և նրանց ամբողջ «Փաշա հոլդինգ» բիզնես կոնգլոմերատի տնօրենների խորհրդի փոխնախագահը, որը ներառում է բանկային, ապահովագրական և շինարարական ոլորտների շահերը»: OCCRP-ն հայտնել է, որ «2014 թվականի հոկտեմբերին նա [Փաշաևը] Լեյլա Ալիևայից ստանձնել է այն ընկերության տնօրենությունը, որը կառավարում է նրա առանձնատունը Լոնդոնի «Սփիքերս Քորներում»»:

Նախագահ Ալիևի մշտական սպառնալիքները՝ հարձակվելու Հայաստանի վրա, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնի գնալ զիջումների, նպատակ ունեն շեղել ուշադրությունը Ալիևի կողմից մարդու իրավունքների խախտումներից և Ադրբեջանի պետական միջոցների յուրացումից, ինչը նրա քաղաքացիներին զրկում է երկրի միլիարդավոր դոլարների նավթի ու գազի եկամուտներից։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»

Հաջորդ գրառումը

Քննիչ հանձնաժողովը գործի է անցել․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

19/06/2025
Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Հաջորդ գրառումը

Քննիչ հանձնաժողովը գործի է անցել․ «Հրապարակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական