Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ալիևն ասել է, որ ուզում է Սյունիքը, իսկ Ալիևի ասածը Փաշինյանի համար օրենք է». Աննա Մկրտչյան(տեսանյութ)

12/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նիկոլը Հայաստանում ունի դեռևս չավարտված առաքելություն. Ճիշտ է՝ ոչնչացրել է Արցախը, ՀՀ անվտանգային երաշխիքները ոչնչացրել է, և այլևս գոյություն չունի անվտանգային համակարգ, բայց Նիկոլ Փաշինյանն ունի այլ անելիք, որովհետև իր թուրք-ադրբեջանական տերերը նաև ուզում են Հայաստանի վարչատարածքային միավորը վերացնել՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի: Իրենք մեզ ուզում են տեսնել ոչ թե իրավահարաբերության մասնակցի տեսանկյունից, այլ ընդամենը առուվաճառքի կամ վարձակալության առարկայի կամ օբյեկտի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Սյունիքում, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին բերել է ոչ թե խաղաղություն, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական քարոզչամեքենան, այլ՝ ցավոտ կապիտուլյացիա, վիշտ և ևս մեկ շատ մոտ և շատ ծանր պատերազմի սպասում. «Այսպիսի նվաստացած վիճակում մենք երբեք չենք եղել: Խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանի մասին է, և մեր իշխանությունները փորձում են հիմնավորել, թե նորմալ է, որ ռուս խաղաղապահը և ադրբեջանցին են բանակցում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր պետական սահմանի հետ անելու ոչինչ չունի՞, անելիքներ չունի՞: Մենք ե՞րբ ենք այս վիճակում եղել»:

Աննա Մկրտչյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքը սկսել է իշխանազավթմամբ, շարունակել Սահմանադրության բազմաթիվ նորմերի ու դրույթների խախտումներով և ավարտել ուղղակի պետական դավաճանությամբ. «Իրավական տեսանկյունից բազմաթիվ հիմնավորումներ կարող եմ բերել՝ ինչու նվազագույնը պետք է հարուցվի քրեական գործ, և ինչու այդ քրեական գործում Նիկոլ Փաշինյանը պետք է հիմնավոր կասկածի առկայության պայմաններում ներգրավվի՝ որպես մեղադրյալ: Այդ փաստերը բազմաթիվ են. մենք նոյեմբերի 9-ից հետո այնքա՜ն տեղեկատվություն ենք լսել, հենց նաև շնորհիվ «Հայրենիքի փրկության շարժման» գործունեության: Բազմաթիվ գեներալներ հայտարարություններ են արել՝ զենքի մատակարարման դադարման, զորքի տեղաշարժի դադարման, բազմաթիվ հրապարակումներ եղան, թե ինչպիսի վիճակում են գտնվել մեր կամավորներն այնտեղ, ինչպիսի անտերություն է եղել, որովհետև մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն էր այստեղ ամեն ինչ ապահովում, մյուս կողմից՝ այնտեղ իր դրածո Արայիկ Հարությունյանը: Եվ այս ամենի մեջ, երբ չկա քրեական գործ՝ այս բովանդակության շրջանակներում, խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է, նրա դատախազն է խոչընդոտում, որը Սահմանադրական դատարանի որոշումը հրաժարվում է կատարել, Փաշինյանը իր ՀՔԾ պետով և Քննչականի պետով ամեն ինչ կարգավորել է: ԱԱԾ կողմից պարբերաբար հրապարակվող ձևական պաշտոնական հաղորդագրությունները, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձինք են հայտնաբերվել, եթե փորձենք այդ անձանց մասով հետաքննություն անցկացնել, ապա հստակ կերևա, որ այդ մարդիկ՝ իրենց կարգավիճակով, թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով, միջինից ցածր պաշտոնյաներ են կամ միջինից ցածր ներգրավվածություն են ունեցել՝ պատերազմական գործողությունների ընթացքում: Դրանից վերև երբեք չի գնա, որովհետև դրանից վերև ցանկացած բան ուղղորդում է դեպի Փաշինյանը, որովհետև ինքն այս երկրի ղեկավարն է եղել այդ ժամանակահատվածում»:

Նա նկատեց՝ մենք իսրայելապաղեստինյան խնդիրներից բազմաթիվ աղբյուրներից շատ ավելի տեղյակ ենք, քան այն ամենից, ինչ կատարվում է Սյունիքում, որովհետև, ըստ Մկրտչյանի՝ Փաշինյանը մեզ պահում է տոտալ բլոկադայի մեջ. «Մենք արծրունական «հաղթելու ենք»-ի հերթական սերիան ենք ապրում՝ հիմա արդեն Սյունիքի հետ, որովհետև Ալիևը ասել է, որ ուզում է Սյունիքը, իսկ Ալիևի ասածը Փաշինյանի համար օրենք է»:

Անդրադառնալով գործող իշխանությունների՝ «Ապագա կա» նախընտրական կարգախոսին, նա հետևյալն ասաց. «Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական քարոզչությունը կարող էր նույն հանգստությամբ գրել, օրինակ՝ «Քաոս լինելու է», որովհետև իրականում քաոս լինելու է: Նիկոլ Փաշինյանը մեզ տվել է այն ապագան, որտեղ յուրաքանչյուր ոլորտ մեզ ավելի ուժեղ է հարվածելու, քան մենք սպասում ենք: Այսինքն՝ եթե մեզ համար խիստ սրված է անվտանգային խնդիրը, չի նշանակում, որ մենք ֆինանսատնտեսական խնդիրներ չունենք:

Ես էլ չեմ խոսում մեր բարոյահոգեբանական վիճակի մասին, որովհետև մենք այլևս կոտրված հասարակության ներկայացուցիչներ ենք, ու այս ելակետը, որը մեզ տվել է Նիկոլ Փաշինյանը, ունի ընդամենը մեկ հնարավոր հանգուցալուծում. Ցանկացած գործողությունը, որը մենք կանենք՝ միտված ապագային և այս իրավիճակը փոխելուն, դրան պետք է նախորդի մեկ գործընթաց՝ դա Նիկոլ Փաշինյանին բացահայտելու, հանրության շահերից ելնելով՝ հետաքննության բացահայտ և թափանցիկ իրականացնելու, այս մարդկանց պատժի ենթարկելու և դրանից հետո միայն ինչ-որ ոլորտներից խոսելու մասին է: Կարող եմ հիմնավորել՝ ինչու եմ սա ասում, որովհետև, եթե, օրինակ՝ տա Աստված՝ Հայաստանում գան հայրենասեր, հայրենանվեր իշխանություններ, իրենք ուզեն, օրինակ՝ արտաքին քաղաքականությունը բարելավել, եթե մենք չենք հասկացել, թե Նիկոլ Փաշինյանը մեզ արտաքին քաղաքականությունում մինչև ո՞ր հատվածն է դավաճանել, այսինքն՝ մինչև դավաճանել է այնտեղ, որ ուզում էր ամեն ինչ անել, որ Բայդենը Հայոց ցեղասպանությունը չճանաչե՞ր, թե՞ ամեն ինչ արել է մինչև այնտեղ, որ մեր հայոց պատմության դասագիրքն այլևս Թուրքիայում պետք է գրվի… այսինքն՝ մենք պետք է հասկանանք, չէ՞, այդ ջրբաժանը:

Կամ, եթե մենք անվտանգային համակարգ ենք նորից ուզում կառուցել, չպիտի՞ իմանանք՝ Նիկոլ Փաշինյանը բավարարվել է միայն այդ ականապատված դաշտի սխեմանե՞րը տալով Ադրբեջանին, թե՞ ընդհանրապես, ռազմավարական ցանկացած զարգացման պլան, ինչ որ այս տարիների ընթացքում մշակել է ՀՀ-ն, Նիկոլը և իր օտարածին երևույթներն ամբողջությամբ վաճառել են Թուրքիային և Ադրբեջանին: Մենք պետք է հասկանանք՝ որտեղից ենք սկսում, որովհետև սրանց թողած ժառանգությունն ամբողջությամբ բաղկացած է պասիվներից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստանի Հանրապետության պետական սահման. տեսնես ի՞նչ են այսօրվա պատասխանատուները հասկանում այս ձևակերպման ներքո»․ Թևան Պողոսյան

Հաջորդ գրառումը

Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացումը նկատել էին հայ խաղաղապահները, որոնց թույլ չի տրվել կրակ բացել եւ հակառակորդը մուտք է գործել ՀՀ տարածք. Ռուս փորձագետը՝ Սյունիքի միջադեպի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացումը նկատել էին հայ խաղաղապահները, որոնց թույլ չի տրվել կրակ բացել եւ հակառակորդը մուտք է գործել ՀՀ տարածք. Ռուս փորձագետը՝ Սյունիքի միջադեպի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական