Լոռու մարզի Ալավերդի քաղաքի տարբեր թաղամասերում գրանցված երկրաշարժի հետեւանքով շենքերի եւ շինությունների պատեր են մասնակիորեն փլվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը:
Մասնավորապես, քարեր են թափվել հին շենքերի պատշգամբներից, ճանապարհներին քարափներ են փլվել:
Քաղաքացիները դուրս են եկել շենքերից, նրանցից ոմանք պատսպարվել են մեքենաներում եւ ավտոտնակներում, վախենում են վերադառնալ բնակարաններ: