Ազգային ժողովն հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:
ԱԺ այս քառօրյայի օրակարգում է նաև ՀՀ նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն ԲՏԱ նախարար, ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատրյանն է։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրել և հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը։
ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետեւաբար, առավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք կլինի պատգամավորների 3/5-ը:







