Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալու հարցը. տեղեկացնում են խորհրդարանից:
Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարը Կառավարության նախավերջին նիստից հետո՝ ճեպազրույցում ևս նշել է, Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից։
«Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրեցինք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, և այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասել էր Փաշինյանը։