Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Երեկ կեսօրին Ստեփանակերտից դուրս եկած մեքենաները դեռ տեղ չեն հասել. խցանումներն ու կուտակումները վերջ չունեն

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից:

Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։

Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։

Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ. մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով։

Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիների տեղափոխման, նաև նրանց Հայաստանի այլ բնակավայրեր հասցնելու խնդիրները հիմնականում լուծվում են Գորիս համայնքում։

Այնտեղ աշխատում է Կարմիր խաչը, նաև կամավոր բժիշկներ, հոգեբաններ, այլ մասնագետներ, ուսանողներ։

Պաշտոնական տվյալ չկա, թե այս պահին քանի արցախցի է տեղափոխվել Կոռնիձոր։ Ոչ պաշտոնական տվյալները հաղորդում են՝ 15. 000։

Գործում է Կոռնիձորի հումանիտար կայանը և Գորիսի կոորդինացնող կետը։ Մինչ այս պահը, պետական մակարդակով չի կազմավորվել արցախահայության տարհանման և այլ հարցերով միասնական շտաբ։