Ազգային Ժողովում ընթանում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածուների գաղտնի քվեարկությունը: Այն կտեւի մինչեւ առավոտյան 11:40-ը:
«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը` այն անվանելով ապօրինի սահմանադրական բարեփոխումների շարունակություն:
Կառավարությունը առաջադրել է Էդգար Շաթիրյանին թեկնածությունը: Հանրապետության նախագահը առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին: