Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազդելու է բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա. Մովսես Հակոբյանը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու նախագծի մասին․ News.am

25/08/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

NEWS.am-ը գրում է․

«Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24-ին, հավանություն է տվել Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նոր նախագծին, որով առաջարկում է գումարով ազատում պարտադիր զինվորական ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ ժամկետային ծառայության մեկնարկից չորսուկես ամիս անց՝ զինվորական ուսումնական փուլը լրանալուց հետո, զինծառայողը կարող է Հայաստանի պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարել եւ վաղաժամկետ արձակվել պարտադիր զինվորական ծառայությունից:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշեց, որ այս նախագիծն իր համար անընդունելի է. «Բացասական եմ վերաբերվում, որովհետեւ ես գտնում եմ՝ հայրենիքին պետք է ծառայեն բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից»։

Ըստ գեներալ-գնդապետի՝ այս նախագիծն ազդելու է նաեւ բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա.

«Դա ոչ միայն բանակի վրա է բացասական ազդելու, այլ նաեւ ընտանիքների վրա, որովհետեւ տղան հորն ասելու է՝ դու ինչ ծնող ես, որ ինձ բանակից չազատեցիր, այն ծնողը գնաց, պարտք արեց, վարկ վերցրեց ու իր տղային բանակից ազատեց»։

Ըստ նախագծի՝ անձը կարող է գումարը վճարել զինվորական ծառայության ուսումնական փուլի լրանալուց հետո, որը միջինը՝ չորսուկես ամիս է։ Այդ առնչությամբ Հակոբյանը նշեց, որ չորսուկես ամիս սահմանելը նույնպես խնդրահարույց է.

«Եթե օրինակ՝ 4.5 ամիս է դառնում ծառայությունը, ապա դա խնդրահարույց է, որովհետեւ եթե անձը պետք է զինվորական դառնա, հետո պահեստազորային, ապա առնվազն 6 ամիս պետք է ծառայի։ Չգիտեմ՝ ինչու են 4.5 ամիսը վերցրել, մեկ ուսումնական փուլը 6 ամիս է, որովհետեւ զինվորն այդ ժամկետում է ծրագիրն անցնում։ Եթե օրենքն այնպես ընդունեն, որ 6 ամիս ծառայում են եւ բոլորը զորացվրում եւ բանակը պայմանագրայիններով համալրվում, եթե Հանրապետությունում մարդկային ռեսուրսը ների, դա ընդունելի տարբերակ է, որովհետեւ բոլորն այդ պետության մեջ դառնում են զինապարտ, զինվորականի մասնագիտություն ձեռք բերած։ Բայց այս տարբերակն ինձ համար անընդունելի է»»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաշքշուկ դատախազների օրվան նվիրված խնջույքին. Դավթյանի հետ միաժամանակ խոսելու հետևանքները. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Միջազգային

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական