Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգային Արժանապատուութեան Մեր Հերթական Նուաստացումը

12/08/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Մշակութային Ժառանգութեան Պաշտպանութեան Հանրային Խորհուրդը կը տեղեկացնէ, որ Ազրպէյճան արդէն մշակած է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որուն մասին յայտնած է Ազրպէյճանի «Յուշարձաններու Պաշտպանութեան Հասարակական Միաւորում» կազմակերպութիւնը՝ հրապարակելով համապատասխան լուսանկար։

Նախագիծին համաձայն, պիտի անջատուի գմբէթի վեղարն ու զանգակատունը, պիտի կառուցուին երկու մինարէներ։ Պարզ է նաեւ, որ եկեղեցւոյ պատերուն բոլոր արձանագրութիւնները պիտի ջնջուին։

Արդէն իսկ հաստատուած իրողութիւն, թէ թշնամական երեւակայութեան արդիւնք, փաստը կը մնայ փաստ, որ մեր թշնամին կը մնայ հարազատ ժառանգորդը իր արիւնարբու եւ սրբապիղծ նախնիներուն: Նաեւ այլ փաստ մը կը մնայ փաստ, որ մինչ մենք հայրենիքի գերիշխանութեան ու ապահովութեան վերաբերող չունինք, ո՛չ մէկ յստակ ռազմավարութիւն կամ տեսիլք. մինչ Արցախի մասին Հայաստանի իշխանութիւնը կը վարէ կրաւորական եւ ուրացումի քաղաքականութիւն, թշնամին իր տակաւին չգրաւած վայրերուն մասին ունի ծրագիրներ…:

Ազգային արժանապատուութեան հերթական նուաստացումի նոր դրուագ մը ահա, որ դժուարութիւն ունիմ հասկնալու, թէ ինչպէ՞ս ազգովին կրնանք հանդուրժել:

Ցաւով, սակայն նաեւ պատուով այստեղ կը նշեմ, որ նշեալ գողտրիկ եկեղեցին վերջին անգամ գտնուեցայ ընդամէնը 40 օրեր առաջ, ուր Ազատագրական Շարժումին անդամ խումբ մը զինակից ընկերներով գացած էինք ուխտի՝ միեւնոյն ժամանակ զօրավիգ կանգնելու ու քաջալերելու տեղւոյն բնակիչները, որոնք կառչած էին իրենց պապենական հողին: Անձնական օրինակով եւ այնտեղէն խումբով կոչեր արձակեցինք հայաշխարհին, մեր ժողովուրդին պատմութեան ծանրակշիռ այս օրերուն մեծ թիւերով ուղղուելու Բերձոր եւ Աղաւնօ գիւղ, կարեւոր պատգամ մը ուղղելու միջազգային ընտանիքին, ինչպէս նաեւ փորձել խոչընդոտելու շրջանը յանձնելու կամ գրաւելու դժոխային ծրագիրը:

Մինչ մենք հաստատ գիտենք, որ աշխարհի վրայ չկայ ուժ, որ կրնայ յաղթել ժողովրդային կամքին, ի՞նչ ալ ըլլան պարտադրանքները: Մինչ չկայ որոշում կամ կարգադրութիւն, որ կարելի չէ շրջանցել ժողովրդային պնդումով ու կամքով, ափսոս սակայն ազգովին նմանօրինակ ճնշման միջոցներով քայլեր առնելու մեր կոչերն  ու յորդորները մնացին գրեթէ անարձագանգ եւ ահա այսօր կանգնած ենք դառն իրականութեան մը առջեւ: Շուտով կը յանձնուին ու կը թրքանան նշեալ տարածքները ԲՈԼՈՐԻՍ ՄԵՂՍԱԿՑՈՒԹԵԱՄԲ:

Կը հաւատամ, որ մենք եթէ օրին յաջողած ըլլայինք Արցախը վերաբնակեցնել՝ 150 հազար բնակչութեան տեղ ունենալով օրինակ մէկ միլիոնի հասնող բնակչութեան թիւ, անոր ճակատագրին վրայ մեծ ազդեցութիւն ունեցած պիտի ըլլայինք, նոյնիսկ կանխելով 44օրեայ ցաւոտ պատերազմը:

Հեռակայ հայրենասիրութիւնը, ո՛չ մէկ բանի կը ծառայէ: Հայրենիքը այսօր եւ միշտ կարիքը ունի գործնական հայրենասէրներու: Մեր իսկ հայրենիքին մէջ ազգային փոքրամասնութեան վերածուած խումբ մը հայորդիներուն ճակատագիրը չէ միայնակ պաշտպանել ու պայքարիլ պահելու հայրենի հողը, որուն սեփականատէրը կը յաւակնին ըլլալ հեռաւոր ու ապահով ափեր նստած «հայրենասէրներ»:

Ինչ կը վերաբերի պատմական թիւրիմացութեան մը արդիւնքով Հայաստանի իշխանութիւնը զաւթած խմբակին, ապա անգամի մը համար եւս պէտք է յիշեցնել, որ կարելի չէ խաղաղութիւն հաստատել ազգային արժանապատուութեան նուաստացման հաշուոյն… Բերձորի Սուրբ Համբարձում Եկեղեցիին ճակատագիրը վկայ:  

Բերձորի եւ անոր ճակատակագրակից մեր այլ կոթողներու սրբապղծումին փաստը, յաւիտեանս խառան պիտի մնայ մեր ժողովուրդը այս դառն իրավիճակին հասցուցած անձանց ճակատին, ըլլան անոնք անմիջական պատասխանատուներ, թէ անփոյթ հանդիսատեսներ:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ Օրաթերթի Գլխաւոր Խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

100 միլիոն դրամ և ստորագրություն չհեռանալու մասին. դատարանը փոխեց Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը

Հաջորդ գրառումը

Շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025
Միջազգային

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025
Նորություններ

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025
Հաջորդ գրառումը

Շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին...

ԿարդալDetails

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025

Ադրբեջանը կրկին կոչ է արել Իսրայելին, եթե հնարավոր է, խուսափել Իրանում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա հարձակումներից

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական