Ադրբեջանցիները օգոստոսի 25-ի, լույս 26-ի գիշերը փակել են միջպետական ճանապարհը։ Այդ մասին Նաիրա Զոհրաբյանը գրել է.
«Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:
Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ: ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում եմ, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:
Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում եւ սպասենք պաշտոնական պարզաբանումներին»։
Այնուհետև Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանել են ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նույն խնդրի վերաբերյալ գրել է հետևյալը.
Մեր ներպետական ճանապարհների վերահսկողությունը Ադրբեջանի ձեռքում արդեն հասկացաք, ինչ խաղաքարտ է։ Մի թեթև իրանց սրտով չլինի մի բան՝ պարալիզացնելու են։
Կապիտուլյանտը, հիշո՞ւմ եք, որ վստահեցնում էր, թե մեր հողերը Սյունիքում ադրբեջանցիներին փոխանցվում են անվտանգութունը ապահովելու համար։
Արդյունքում մի քանի ամիս անց մեր քաղաքացիները, այդ թվում կանայք և երեխաներ, մեր իսկ տարածքում ծուղակի մեջ են մնում ցանկացած պահի, երբ դա կուզեն ադրբեջանցիները։
Իսկ հիմա պատկերացրեք, ինչ ա լինելու կոմունիկացիաների բացումից հետո։





