Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։
Տեղեկանում ենք «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Հիմնադրամի ղեկավարներից Րաֆֆի Քորթոշյանը տեղեկացնում է, որ եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.:
Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել՝ 1998 թ. մայիսի 31-ին։