Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները Կարմիր շուկայում նկարահանումներ են իրականացնում. Բնակիչներն անհանգստացած են

07/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանցիները շաբաթական երեք անգամ, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ եւ գյուղի ոստիկանական ուժերի վերահսկողությամբ, շարունակում են անցնել Արցախի Կարմիր շուկայի տարածքով՝ շինանյութեր տեղափոխում Շուշի: Ադրբեջանական կողմը, սակայն, շարունակում է լկտի պահվածք ցուցաբերել, տեսանկարահանել Կարմիր շուկան, բնակելի շենքերն ու բնակիչներին՝ փաստացի բացահայտ հետախուզական գործունեություն ծավալելով։

«Գյուղի ներսում փառք Աստծո, վերջին շրջանում միջադեպեր չկա՝ կապված իրենց լկտի պահվածքով, բայց տեսանկարահանումներ են անում։ Ընդհանուր նկարում են ճանապարհը, կողքի շենքերը, շինությունները, մեր բնակավայրի ժողովրդին»,- «Փաստինֆո»-ի հետ զրուցում հատնեց Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։

Նրա փոխանցմամբ՝ վերջին անգամ հինգշաբթի օրն է ադրբեջանական կողմն անցել Կարմիր շուկայով։ Այդ ժամանակ ևս նկատել են՝ ինչպես են տեսանկարահանում համայնքը։ Ադրբեջանցիները համայնքի ճանապարհով անցնելիս չեն կանգնում, բայց երթեւեկելիս նկարում են ամեն ինչ։

Աթայանը տեղեկացրեց, որ տեսանկարահանումներն արգելելու համար մի քանի անգամ դիմել են խաղաղապահներին, սակայն ընթացքում գտնվող մեքենաներից նկարահանում անողներին վերահսկելն անհնար է։

«Ժամանակ առ ժամանակ տեղեկացնում ենք, որ իրենք նկարում են։ Մեծ քանակով ավտոշարասյունը անցնում է, ռուս խաղաղապահների մեկ մեքենա առջևից է, մյուսը վերջից, հնարավոր չէ վերահսկել, ամեն անգամ պետք է զգուշացվի, դա էլ հնարավոր չէ»։

Ադրբեջանցիների ճանապարհը սկիզբ է առնում Հադրութի շրջանից, անցնում Թաղավարդի վերևի հատվածով, Զարդարաշեն համայնքով, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերով, Սղնախով, հասնում դեպի Քարին տակ, ապա Շուշի։ Կարմիր շուկայով անցնելու հստակ ժամեր չկան, ադրբեջանական կողմը մեկ անգամ բարձրանում, ապա իջնում է Շուշիի մոտով։ Աթայանը նշեց, որ մեքենաները Կարմիր շուկայով անցնում են երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին։

«Մի ավտոշարասյուն Շուշիից իջնում է 11-ի կողմերը, մյուսը կեսօրին բարձրանում է։ Նույն օրվա մեջ հակառակ ուղղությամբ նորից են գալիս։ Նայած ժամանակ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին են հիմնականում անցնում։ Մեծ քանակությամբ տեխնիկա և շինանյութեր են տեղափոխվում Շուշի»։

Աթայանը նշեց, որ բացի տեսանկարահանումից, ադրբեջանցիները նաև լկտի պահվածք են ցուցաբերում՝ հիմնականում ժեստերով, սակայն վերջին մեկ շաբաթում չեն նկատել։

Հաճախ է խոսվում Կարմիր շուկայով անցնող ճանապարհը ադրբեջանական կողմին հանձնելու մասին, արդյոք Կարմիր շուկայի ճանապարհը ադրբեջանական կողմին անհրաժե՞շտ է, Աթայանը խուսափեց պատասխանել, սակայն նշեց, որ խոստացել են՝ առաջիկա ամիսներին ադրբեջանցիներն այլևս ճանապարհը չեն շահագործի։

«Մեզ ասել են մի քիչ էլ համբերենք՝ երեք-չորս ամսից ամենաուշը ավարտվելու է անտառի միջով ճանապարհը և չեն օգտվի այս ճանապարհից»։

Կարմիր Շուկայի բնակիչները, ըստ Աթայանի, մտածում են, որ ամեն ինչ լավ է լինելու, շինարարություն է ընթանում համայնքում, ավերածության հետքերն են վերացնում։

Առօրյան այնպիսին է, ինչպես մինչև պատերազմը, բայց բարոյահոգեբանական վիճակն է այլ։

Բնակիչներն էլ վարելահողեր ունեն, աշնանացան է կատարվել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Կարմիր Շուկայում նաև գործարաններ կան, շինարարությունն է ակտիվ ընթանում, սեփական հողամասերի մշակմամբ են զբաղվում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քոչարյանի եւ մյուսների գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Կարեն Մարդանյանին եւ Սեւակ Համբարձումյանին

Հաջորդ գրառումը

Պատկերացրեք ինչ պատվերներ և սխեմաներ են կառավարվում հայտնի մարդու «վոյս մեսիջներով». Էլինար Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Պատկերացրեք ինչ պատվերներ և սխեմաներ են կառավարվում հայտնի մարդու «վոյս մեսիջներով». Էլինար Վարդանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական