ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամներ երկրում կհամարվեն «անցանկալի անձ» են համարվելու։
«Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։
Անդամ երկրները պարտավորվել են համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին. իրենց խղճի մտոք քվեարկածներին սև ցուցակում մտցնելը կարող է միայն հակառակ արդյունքն ունենալ»,- ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ նշել է Ռուսոպուլոսը: