Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ադրբեջանի որոշումը միայն բարդացնում է այդ երկրի վիճակը. ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամներ երկրում կհամարվեն «անցանկալի անձ» են համարվելու։

«Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։

Անդամ երկրները պարտավորվել են համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին. իրենց խղճի մտոք քվեարկածներին սև ցուցակում մտցնելը կարող է միայն հակառակ արդյունքն ունենալ»,- ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ նշել է Ռուսոպուլոսը: