Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ասուլիս է հրավիրել ու հայտնել, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։
«Մենք շատ նամակներ ենք ստանում մեր ազգաբնակչությունից։ Նրանք գոհունակություն են հայտնում և նշում, որ աջակցում են Ղարաբաղում անց կացվող հակաահաբեկաչական գործողություններին»,- մեկ այլ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը։
Ադրբեջանի հասարակությունը խրախուսում է իր ղեկավարներին շարունակել հայերի ցեղասպանությունը՝ «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հավելել է, որ Բաքուն մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար:
Նշենք, որ Բաքուն Արցախի առաջ պայման է դրել՝ սպիտակ դրոշ բարձրացնել, զինաթափվել և իշխանությունը լուծարել։
Ալիևն անգամ պետքարտուղար Բլինքենին է հայտնել իր վճռի մասին՝ հետ չի կանգնելու ռազմական գործողություններից, մինչև վերջին հայը չզինաթափվի։