Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ադրբեջանի հասարակությունը խրախում է իր ղեկավարությանը ավարտին հասցնել հայերի ցեղասպանությունը

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ասուլիս է հրավիրել ու հայտնել, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։

«Մենք շատ նամակներ ենք ստանում մեր ազգաբնակչությունից։ Նրանք գոհունակություն են հայտնում և նշում, որ աջակցում են Ղարաբաղում անց կացվող հակաահաբեկաչական գործողություններին»,- մեկ այլ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը։

Ադրբեջանի հասարակությունը խրախուսում է իր ղեկավարներին շարունակել հայերի ցեղասպանությունը՝ «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հավելել է, որ Բաքուն մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար:

Նշենք, որ Բաքուն Արցախի առաջ պայման է դրել՝ սպիտակ դրոշ բարձրացնել, զինաթափվել և իշխանությունը լուծարել։

Ալիևն անգամ պետքարտուղար Բլինքենին է հայտնել իր վճռի մասին՝ հետ չի կանգնելու ռազմական գործողություններից, մինչև վերջին հայը չզինաթափվի։