Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգության աղավաղման քաղաքականությունը.Արցախ թերթ

16/04/2022
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում աննախադեպ ծավալներ են ընդունել Ադրբեջանի կողմից հայկական ծագման քրիստոնեական արժեքների`մի կողմից յուրացման՝ դրանք առավելապես «աղվանական» հայտարարելու և «սեփականաշնորհելու» միջոցով, մյուս կողմից՝ ուղղակի ոչնչացման հստակ ձեռնարկները: Մարտի 31-ին ադրբեջանցիների կողմից օկուպացված Մատաղիս ու Թալիշ գյուղեր այցելեցին «ալբանա-ուդիական եկեղեցու» ներկայացուցիչներ և հերթական կրոնական արարողությունն անցկացրին տեղի հայկական եկեղեցիներում:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանն անդրադարձել է մեր մշակութային ժառանգության աղավաղման հերթական դրվագին: «Ըստ էության, Աղվանից եկեղեցու հոգևոր սահմանների մեջ սկզբնական շրջանում, անշուշտ, ներառված են եղել նաև բուն Աղվանքի քրիստոնյա բազմաթիվ ցեղեր, ընդ որում` երբեմն աղբյուրներում այդ թիվը հասցվում է 11-ի, որոնց թվում էին լեզգիները, մասքութները, լփնաց և այլ ցեղեր: Նրանց մի մասը արաբական տիրապետության արդյունքում ընդունեց մահմեդականությունը, իսկ մյուս մասը շարունակեց մնալ որպես քրիստոնեական հավատքի հետևորդ: Պատմական այս իրողությունը շատ հիմնավոր ու հստակ ներկայացրել է Ալ. Հակոբյանը. «Արաբական խալիփայութեան տիրապետութեան տակ յայտնուած Արեւելեան Այսրկովկասում մահմեդականութեան տարածման դարաշրջանում աղուանական մետաէթնիկ ընդհանրութեան քրիստոնեայ մնացած հատուածը վերջապէս համախմբուեց իբրեւ «ուդիներ» (նաեւ՝ ուտիներ) ինքնանուամբ միասնական էթնոս, իսկ մահմեդականացած հատուածի գերակշիռ մասն՝ իբրեւ «լեզգիներ» ինքնանուամբ էթնոս-ժողովուրդ (պահպանուեցին նաեւ մի քանի փոքր մահմեդական եւ լեզգիալեզու ժողովուրդներ՝ թաբասարանցիներ, ծախուրներ, ռութուլներ, ագուլներ, բուդուղներ, կռիզներ, խինալուղցիներ եւ այլն)»:

Ինչ վերաբերում է Աղվանից եկեղեցուն, ապա այն աստիճանաբար դարձավ միայն Արցախի, Ուտիքի, ինչպես նաև բուն Աղվանքում բնակություն հաստատած հայ ժողովրդի և ուդիների հոգևոր կառույց: Այսպիսով, փաստ է, որ ուդիները նույնպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Թե՛ հայ և թե՛ օտարազգի գիտնականների կողմից ամենատարբեր ժամանակներում կատարված ուսումնասիրությունները, ինչպես նաև Ռուսական կայսրության կազմի մեջ գտնվելու ընթացքում և դրան հաջորդած խորհրդային ժամանակաշրջանում պետականորեն իրականացված մարդահամարների տվյալները հստակ ու հիմնավոր ներկայացրել են ուդիների հայրենիքը և մինչև 2000-ական թվականներն ապրած տեղավայրերը: Անտեսել այդ ամենը և արդի ժամանակներում Արցախի տարածքում բազում ու բազմապիսի մարտահրավերներ հաղթահարած եկեղեցիներն ու վանքերը հռչակել «ուդիական»՝ այնտեղ կազմակերպելով կեղծ «ներկայացումներ», պարզապես զավեշտալի է: Արցախի Մարտակերտի շրջանի (նախկինում` Ջրաբերդի գավառի) Մատաղիս գյուղն ունի իր հիմնավոր ազգագրական, քաղաքական, տնտեսական պատմությունը: Սկզբնաղբյուրային մանրամասներ են պահպանվել գյուղում առկա պատմամշակութային ու հոգևոր ժառանգության մասին: Եթե այդ ամենից մատնանշենք միայն վերը հիշատակված վիճակագրական պաշտոնական տվյալները, որոնք ակնհայտորեն փաստում են, որ Մատաղիսում հնագույն ժամանակներից ի վեր ապրել են բացառապես հայեր, անկարելի ու անտրամաբանական է գյուղի եկեղեցին «հռչակել ուդիական»:

Չխորանալով պատմական փաստարկների մեջ՝ միայն նշենք մեկ փաստ. 1901թ. Ռուսական կայսրության կողմից կազմված «Ведомость объ Армяно-Григорянскихъ церквахъ, монастыряхъ, духовныхъ, учебныхъ и богоугодныхъ заведенияхъ по Карабагской епрхии за 1901 год» վավերագրում Մատաղիսում հաշվառված է մեկ Հայ Առաքելական եկեղեցի և 135 հայ հետևորդ: Գյուղում բնակվող որևէ այլ ազգության ներկայացուցիչների մասին հիշատակություն ցուցակում չկա: Այս ամենից եզրակացնելով՝ արձանագրենք, որ քաղաքական պատվերներ կատարելը թերևս չպետք է լինի գիտության զեղծարարության ու համամարդկային քաղաքակրթության ոչնչացման հաշվին: Յուրաքանչյուր ազգ իր գոյության ու կենսագործունեության ընթացքում կայանում ու զարգանում է իր արժեհամակարգին ու ինքնությանը հավատարիմ՝ արժանապատիվ հարգանք ցուցաբերելով նաև մյուսների նկատմամբ:

Նյութի աղբյուր ՝ ARTSAKH TERT

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանձնվե՞լ, թե՞ պայքարել. Վազգեն Մանուկյան

Հաջորդ գրառումը

Եթե նույնիսկ Փաշինյանը չի էլ գիտակցել, թե ինչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, կրկին պատահական չէ, որովհետև ամեն բան որոշում է նախախնամությունը․ Շիրակի թեմի առաջնորդ

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Եթե նույնիսկ Փաշինյանը չի էլ գիտակցել, թե ինչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, կրկին պատահական չէ, որովհետև ամեն բան որոշում է նախախնամությունը․ Շիրակի թեմի առաջնորդ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական