Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը մշակութային Եղեռն է իրականացնում․ Արցախի ԿԳՄ նախարար

28/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, նենգափոխման և կեղծարարության ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարվում:

Այս մասին «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովից առաջ կայացած ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում պատմամշակութային շուրջ 2000 հուշարձանի ճակատագիր է վտանգնված։

Նախարարը մանրամասնեց, որ վտանգված է 13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և չորս մատուռի ճակատագիր:

Բացի այս, Լուսինե Ղարախանյանը հայտնեց, որ 127 դպրոցական գրադարանը 617 հազար գրքով մնացել է օկուպացված տարածքներում, 3 շրջանային գրադարան՝ 68 հազար 398 գրքով։ Տասը պետական և երկու մասնավոր թանգարան ևս մնացել է օկուպացված տարածքներում՝ 20 000 նմուշով:

«Հակառակորդին անցած թանգարաններից են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը, որտեղ 7680 ցուցանմուշ է եղել, որոնց թվում և Մկրտչյանի անձնական իրերը, Թևան Ստեփանյանի անվան և այլ թանգարաններ։ Շուշի քաղաքի Պատմության թանգարանը՝ 5 000 ցուցանմուշով, Երկրաբանական պետական թանգարանը՝ 403 նմուշով, Կերպարվեստի պետական թանգարանը՝ 673 նմուշով, նույնպես անցել են հակառակորդի վերահսկողության տակ։ Իսկ ինչ վերաբերում է Գորգերի թանգարանին, ապա ցուցանմուշների մեծ մասը հնարավոր է եղել տարհանել, սակայն 860 նմուշ մնացել է»,- ներկայացրեց նա։

Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել նաև Տիգրանակերտի պատմահնագիտական ամրոց-թանգարանը, իսկ Հունոտի կիրճը դեռ չեզոք գոտում է:

Նա հավելեց, որ Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերված բոլոր ցուցանմուշները տարվել են Ադրբեջան, ինչի ապացույցները կան։

Արցախի ԿԳՄ նախարարի դիտարկմամբ՝ Ադրբեջանն իր քաղաքականությունը երկու ուղղությամբ է առաջ տանում` հայկական հուշարձանների ոչնչացում և դրանց` որպես ալբանական մշակույթի մաս ներկայացնելու փորձեր։

«Սա էթնոցիդ է։ Այսօր սկսվել է երկրորդ Եղեռնը. Եղեռն` Եղեռնից հետո։ Սա հարված է մեր ինքնությանը։ Մենք տարբեր ճանապարհներով՝ խաղաղապահների, ԱԳՆ-ի և միջազգային կառույցների միջոցով փորձում ենք կանխել դա, բայց դեռ չկան սաստող այն կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանին ստիպեն կանգ առնել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Արցախյան  պատերազմից հետո Ադրբեջանը ոչնչացրել ու շարունակում է ոչնչացնել Արցախի գրավյալ տարածքներում առկա հայկական մշակութային և կրոնական ժառանգության կոթողները:

Հիշեցնենք նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 20-ին հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության անհրաժեշտության եւ դրանց ինքնությունը խեղաթյուրելու փորձերի անթույլատրելիության մասին: Ազուլեն առաջարկել է առաքելություն ուղարկել տարածաշրջան։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել կազմակերպության անդամ պետությունների կողմից, ինչն իր արտացոլումն է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի հայտարարության մեջ: Սակայն Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցին տարածաշրջան։

Armenia Today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանի կրթօջախների աշխատողներին կանչում են ոստիկանություն ու մինչեւ գիշերը ինչ–որ շինծու գործով պահում. Ռուսլան Բաղդասարյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորների մուտքը Դադիվանք՝ մասնակցելու ձեռնադրման արարողությանը. Արցախի ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորների մուտքը Դադիվանք՝ մասնակցելու ձեռնադրման արարողությանը. Արցախի ՄԻՊ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական