Իսրայելից 1,2 միլիարդ դոլոր արժողությամբ Barak MX տեսակի զենիթահրթիռային համակարգ է գնած Ադրբեջանը բողոքում է, որ Հայաստանը զենք է գնում։
ԵՄ-ի ջանքերը՝ զինելու Հայաստանին և դրանով իսկ աջակցելու նենգ ռազմականացման քաղաքականությանը, որը խոչընդոտում է խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, խրախուսող քաղաքականություններ են, որոնք հանգեցնում են տարածաշրջանում նոր հակամարտությունների, և դրա պատասխանատվությունը միաժամանակ ընկնում է ԵՄ-ի վրա. ասված է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պատասխանում։
Այդ նպատակով «Եվրոպական խաղաղության նախաձեռնությունն» օգտագործելու ծրագրերը, որոնք ներառում են նաև ռազմական կարողությունների ուժեղացում, ծառայում են տարածաշրջանում լարվածության սրմանը: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, և ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքի չի հանգեցնի, այլ կստանա համարժեք պատասխան»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։