Ադրբեջանի Արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը կոչ է արել ՄԱԿ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել՝ «Հայաստանում Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար»։
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը ծրագրված, պետական քաղաքականությամբ նպատակադրվել է յուրացնել Հայաստանի Հանրապետության տարածքը՝ այն հռչակելով «Արևմտյան Ադրբեջան ու ադրբեջանցիների պատմական հայրենիք»։
Իսկ պաշտոնական Երևանը Ադրբեջանի օկուպացիոն, ագրեսիվ վարքագծին դեմ է տալիս «խաղաղության օրակարգն» իր «խաղաղության խաչմերուկ» նախագծով ու քարտեզով։