Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանը այլընտրանքային ճանապարհ է կառուցում մեզ համար՝ Հայաստանից – Արցախ մեկնելու համար, նպատակը հայաթափումն է». Հայկ Նահապետյան

31/05/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանը, Բերձորի ճանապարհի փոխարեն, մեզ համար այլընտրանքային ճանապարհ է կառուցում՝ Հայաստանից Արցախ մեկնելու համար»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում այսօր այս մասին ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Այլընտրանքային ճանապարհը, Հայկ Նահապետյանի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը կառուցում է այսօր իրեն հսկողության տակ գտնվող տարածքում, սակայն, մեզ՝ հայերիս, համար. «Իհարկե, Ադրբեջանը որոշակի ծախսեր է կատարում այս ուղղությամբ, սակայն, սա ինքնանպատակ չէ։ Սրանով, Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախի այն հատվածները, որտեղով անցնում է այսօրվա. (շուտով արդեն նախկին) ճանապարհը, որովհետև, ի տարբերություն այսօրվա ճանապարհի, որն անցնում է Արցախի համար ստրատեգիական նշանակություն ունեցող հայկական բնակավայրերի և գյուղերի միջով, այս նոր ճանապարհն ամայի տարածքում է, որը պետք է հսկի, բնականաբար, ռուսական կողմը։ Ստացվում է, որ այսօրվա ճանապարհը սահմանակից է հայկական բնակավայրերին, իսկ նոր ճանապարհը, որ կառուցվում է նույն միջանցքի տրամաբանությամբ, շրջանցելով Բերձորի և հարակից շրջանների գյուղերը, նպաստելու է, որպեսզի կարճ ժամանակ անց, կտրվելով գլխավոր ճանապարհից, այդ գյուղերն ու բնակավայրերն ուղղակիորեն, հայաթափվեն։ Այնտեղ ռուսական խաղաղապահների կարիք, ըստ էության, այլևս չի զգացվի։ Այսինքն, ստացվելու է, որ Բերձորի և հարակից շրջանների ապրողների համար լուրջ անվտանգային խնդիրներ են առաջանալու»,- ասում է ռազմական փորձագետը։

Նրա արձանագրմամբ՝ նոր կառուցվող ճանապարհը զուգահեռ է Բերձոր բնակավայրին, սակայն, տեղանքն ադրբեջանական կողմի համար ընտրվել է այնպես, որ լիովին շրջանցի հայկական բնակավայրերը՝ լինելով դրանցից բավական մեծ հեռավորության վրա։

Անդրադառնալով Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հայտարարությանը, որով վերջինս հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնախմբի հայ անդամներին հորդորում էր անհապաղ հրաժարականներ ներկայացնել և հեռանալ պետական պաշտոններից՝ սրանով, հրաժարվելով նաև մասնակիցը դառնալ ազգակործան սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ «Ես այդ ելույթը չեմ լսել, հետևաբար, չեմ կարող հստակ կերպով ասեմ, թե ի՞նչ է նկատի ունեցել պարոն Ղազարյանը, սակայն մի բան հստակ է՝ հանձնաժողովի աշխատանքն արագ կերպով չի լինելու։ Դա բավական աշխատատար և ժամանակատար պրոցես է։ Բացի այդ, Հայաստան – Ադրբեջան հարաբերությունները, ներառյալ նաև Արցախի հարցը, հիմնվում են երեք հիմնարար փաստաթղթերի կամ հայտարարությունների վրա՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նույն թվականի նոյեմբերի 26-ի փաստաթղթերի վրա։ Այդ փաստաթղթերում նշվում է թե՛ դելիմիտացիայի և դեմարկացիայի, թե՛ կոմունիկացիաների բացման հարցերը։ Հիմա, երբ պարոն Ղազարյանը հորդորում է հայկական հանձնախմբի անդամներին հրաժարականներ ներկայացնել, պետք է հաշվի առնի, որ հիմնվելով վերոնշյալ փաստաթղթերով ձեռք բերված համաձայնությունների վրա, հրաժարականներ ներկայացնելու պարագայում, այլընտրանքն անխուսափելի պատերազմն է լինելու։ Չեմ կարծում, թե պարոն Ղազարյանը սա է նկատի ունեցել»,- ամփոփելով զրույցն« ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանության մեքենայի մեջ գտնվող բարձրաստիճան սպաները չեն բացել ճանապարհը շտապօգնության մեքենայի համար․ Ղազարյան

Հաջորդ գրառումը

Մայիս ամսվա ընթացքում իմ և ձեր վճարած հարկերից ոստիկանությունը ստացել է 6,5 միլիոն դոլար պարգևավճար․ Ղազինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Միջազգային

Առաջաիկա օրերին հնարավոր է՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպեն

02/02/2026
Հաջորդ գրառումը

Մայիս ամսվա ընթացքում իմ և ձեր վճարած հարկերից ոստիկանությունը ստացել է 6,5 միլիոն դոլար պարգևավճար․ Ղազինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական