Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մայիս ամսվա ընթացքում իմ և ձեր վճարած հարկերից ոստիկանությունը ստացել է 6,5 միլիոն դոլար պարգևավճար․ Ղազինյան

Մայիս ամսվա ընթացքում իմ և ձեր վճարած հարկերից ոստիկանությունը ստացել է 6.500.000 դոլար (վեց միլիոն հինգ հարյուր հազար դոլար) պարգևավճար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Բուժաշխատողները չեն ստացել, ուսուցիչները չեն ստացել, իսկ ոստիկանները ստացել են:

նիկոլը հիմա թքած ունի թե՛ բժիշկների և թե՛ ուսուցիչների վրա, նրանք իրեն չեն հետաքրքրում, քանի որ անցած տարի արդեն ստացել է նրանց ձայները:

Հիմա նրա համար ավելի կարևոր են ոստիկանները, քանի որ պետք է ոստիկաններին դարձնել իր իշխանությունը պահող վարձկաններ:

Դե իսկ բուժաշխատողներին ու ուսուցիչներին «նախկիններով ու թալանով» կխաբի հաջորդ ընտրություններին ու կստանա նրանց ձայները, բայց 6.5 միլիոն դոլար պարգևավճարը կտա ոստիկաններին»,- գրել է Ղազինյանը: