Ադրբեջանը պատրաստ է հաղորդակցություններ բացել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում. հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումում՝ ի պատասխան Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարության։
«Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, բայց դա կախված է ոչ միայն մեզանից. մենք պատրաստ ենք սկսել գործընթացը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի»,- ասել է նա։
Ասադովն ընդգծել է, որ Ադրբեջանը ամուր առևտրատնտեսական կապեր է հաստատել տարածաշրջանի չորս երկրներից երեքի հետ։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը հանդես եկավ Հայաստանի հետ հարաբերական խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությամբ»,- հավելել է ադրբեջանցին։