Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել իսրայելական զենքի արտահանման առաջատար եռյակում։
2018 թվականից մինչև 2020 թ Իսրայելն Ադրբեջան է ուղարկում զենքի ողջ արտահանման 9,1%-ը։ Առաջին տեղում Հնդկաստանն է՝ 37%, իսկ երրորդում՝ Ֆիլիպինները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։
2016 թվականից մինչև 2020 թ Ադրբեջանը զենքի գրեթե 70%-ը ներմուծել է Իսրայելից։ Առաքումները ներառում էին անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ, տարատեսակ զինամթերք:
Ըստ նույն SIPRI-ի՝ 2017-ից 2021 թթ. Իսրայելը զբաղեցրել է 10-րդ տեղը զենքի միջազգային արտահանողների վարկանիշային ցանկում։
Զենքի առքուվաճառքի ասպարեզում Ադրբեջանի ու Իսրայելի շահերը համընկնում են։ Նախ՝ Ադրբեջանի սպառազինված լինելը նշանակում է,որ տարածաշրջանում պատերազմի հավանականությունը երբեք չի թուլանա, ու Ադրեջանը կլինի պարտադրողի դերում՝ լինելով նաև Իրանի հակակշիռն՝ ի շահ Իսրայելի։