Եվրամիությունը հատուկ ուսումնական առաքելության շրջանակներում նախատեսում է պատրաստել մինչև 15 հազար ուկրաինացի զինծառայող։ Այս մասին երկուշաբթի հայտնել է DER SPIEGEL-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին¹։
Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին աշխատանքային մակարդակով ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել, որ մինչև 15 հազար ուկրաինացի զինվոր պետք է հնարավորինս արագ վերապատրաստվեն երկրից դուրս։ Բանակցություններին մասնակցած դիվանագետների խոսքով, Ուկրաինայի 3000 զինծառայող պետք է հատուկ պատրաստություն անցնի, օրինակ՝ մարտավարական և մարտական պատրաստություն հրամանատարների համար կամ դասընթացներ սակրավորների համար։
@Pakagits