Սպուտնիկ V պատվաստանյութի օգտագործումը Սան Մարինոյին թույլ է տվել դառնալ Եվրոպայում առաջին երկիրը, որը հաղթահարել է կորոնավիրուսը և վարակի մակարդակը հասցրել զրոյի, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը․
«Սպուտնիկ V-ի շնորհիվ Սան Մարինոն պատվաստումների ամենահաջող արշավն է անցկացրել Եվրոպայում. մայիսի 3-9-ը հանրապետությունում միջին օրական վարակվածությունը յոթ օրվա ընթացքում 1 միլիոն բնակչության համար ավելի քան 40 անգամ ցածր է եղել ԵՄ միջին ցուցանիշից»:
Հիմնադրամը նաև շեշտել է, որ Սան Մարինոյում բնակչության պատվաստումը կորոնավիրուսից մահացության մակարդակը հասցրել է զրոյի: Երկիրը փակել է հիվանդանոցային բաժանմունքը, որը նախատեսված էր կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար: