ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերի շուրջ հանդիպման ժամանակ ասել է, որ խանութներում հիմնական սննդամթերքը Ռուսաստանում թանկացել է: Եվ նոր տեսակի կորոնավիրուսային վարակի համաճարակը ոչ մի կապ չունի դրա հետ:
Երկրի ղեկավարի խոսքով՝ կարագի, շաքարի և հացամթերքի գների աճը ներքին գները համաշխարհային գներին համապատասխանեցնելու փորձ է:
«Ռոսստատ»-ի տրամադրած վիճակագրությունից հետևում է, որ ՌԴ-ում հունվար-նոյեմբեր ամիսներին շաքարի արժեքն աճել է 71,54% -ով, մակարոնեղենինը՝ 10,45% -ով, իսկ հացինը՝ 6,34%-ով։