Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեղին վերնաշապիկը, ծխախոտագույն «վոդոլազկան» ու անձնագրի լուսանկարը

21/02/2021
- Սոցիալական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեղին վերնաշապիկը, ծխախոտագույն «վոդոլազկան» ու անձնագրի լուսանկարը

Երևի շատերդ կհիշեք, որ 90-ականների սկզբին հագուստ գնելու հիմնական վայրը տոնավաճառներն էին։ Բայց դրանք միատեսակ չէին՝ Հրազդանի ու Բարեկամություն մետրոյի տոնավաճառներն ավելի թանկ էին, ու պրոլետարիատը օգտնվում էր հիմնականում Մալաթիայի տոնավաճառից։ Մի անգամ մորս հետ գնացինք Մալաթիա՝ հորս ծնունդին նվեր գնելու։ Թուրքիայից բերված վերնաշապիկները շարված էին ու մենք երկար գնում-գալիս էինք տոնավաճառի փոշոտ ճամփեքով։ Վերնաշապիկը հորս համար էր, բայց քանի որ ընտրողը ես էի, ընտրեցի իմ ճաշակով։ Դեղին, ուսերին շագանակագույն ու թույլ մոխրագույն նախշերով, փափուկ կտորից ու սպիտակ աստառով վերնաշապիկ էր։ Առանք։ Գինը երևի մի 10 դոլարի սահմաններում, մի քիչ ավել, մի քիչ՝ պակաս։ Նվիրեցի հորս։ Հայրս գնահատեց մեր ջանքերը, բայց կարծեմ 1-2 անգամ հագավ, որովհետև… դե ոնց ասեմ, վերնաշապիկն ուրիշի ճաշակով էր, ու ես պատրաստակամորեն իմ վրա վերցրի դեղնավուն վերնաշապիկը մաշելու դժվարին գործը։
Էն ժամանակ շատ մոդայիկ էր վերնաշապիկի տակից վոդոլազկա հագնելը։ Էդ հատուկ կարևորություն էր հաղորդում նորանկախ Հայաստանի երիտասարդներին. պատկերացրեք՝ սև կամ մուգ կարմիր վոդոլազկան՝ ինչ-որ խոսող գույնի վերնաշապիտի տակից։ Հիմա կարծես էդպիսի բաներ չեն անում կամ ես չեմ նկատում։
Մորս նվիրած ծխախոտագույն վոդոլազկան հենց այդ դեղնավուն վերնաշապիկի համար էր, ու երկար տարիներ ես դրանք հագնում էի։ Իմիջիայլոց, ասեմ, որ վերնաշապիկը շատ որակով էր։
Անկախ Հայաստանը մեր նյարդերի, ցավերի, անլրջության ու չիմացության արդյունքում դժվարությամբ ստեղծվեց, ու մի գեղեցիկ օր պարզվեց, որ մենք պետք է նոր՝ հայկական անձնագիր ունենանք։ Մի օր ընտանիքով գնացինք անձնագրի համար անհրաժեշտ թղթերը հանձնելու։ Այդ գրասենյակը Մոսկովյան փողոցի վրա էր՝ Նալբանդյան չհասած, աջ կողմում, մի քիչ ներս ընկած կցակառույց էր՝ սպիտակ աստիճաններով։ Այնտեղ մեզ լուսանկարեցին։ Ես որոշել էի, որ պետք լուսանկարվեմ ծխախոտագույն վոդոլազկայով ու դեղին վերնաշապիկով։ Հայրս ակնարկեց, որ անձնագիրը լուրջ բան է, ու մի 10 տարի օգտագործում են, ու թերևս ճիշտ կլինի մի քիչ ավելի, այսպես ասած, ավելի լուրջ լուսանկար ունենալ։ Բայց ես երիտասարդական ընդվզման տարիքում էի, ու մնացի անդրդվելի։ Լուսանկարն եղավ, անձնագիր՝ նույնպես։
Անցած տարիներ, ծխախոտագույն վոդոլազկան ու դեղնավուն վերնաշապիկը մաշվեցին, իսկ լուսանկարը դեռ մնում էր անձնագրում։ 10 տարին լրանում էր արդեն, ես մտածում էի՝ շուտով անձնագիրս կփոխեմ, լուսանկարն էլ հետը։ Բայց մեր երկրի պետական այրերը որոշեցին, որ ծխախոտագույն վոդոլազկայով ու դեղնավուն վերնաշապիկով իմ լուսանկարը շատ լավն է, ավելին՝ 10 տարում ես արտաքնապես բացարձակ չեմ փոխվել, ու ևս 5 տարով երկարաձգեցին անձնագրի ժամկետը։
Այդ 5 տարիներն էլ անցան երազի պես ու վերջապես եկավ նոր անձնագրի ժամանակը։ Այդ պահին ես այնպիսի խորությամբ էի ընկալել կյանքն՝ իր ողջ ունայնությամբ, որ ալարում էի գնալ լուսանկարվելու։ Ու դարակիցս հանեցի չգիտեմ երբ արված իմ լուսանկարը՝ կապտավուն զոլերով շապիկով, ու տարա ոստիկանություն։ Ճիշտն ասած՝ հույս ունեի, որ այնտեղ կասեն, որ նկարում ես շատ ավելի երիտասարդ եմ, քան իրականում ու կուղարկեն նորմալ լուսանկարի հետևից։ Բայց պարզվեց՝ իմ ու ոստիկանության կարծիքները չեն համընկնում՝ լուսանկարը ժպիտով վերցրին, փակցրին անձնագրում ու ծխախոտագույն վոդոլազկան ու դեղնավուն վերնաշապիկը փոխարինվեցին կապտավուն զոլերով շապիկով։
Այդ անձնագրով ես ապրեցի մոտ 10 տարի ու երբեք ոչ մի արտառոց դեպք չեղավ։ Անցած տարի նկարի ու իմ արտաքինի աչք ծակող անհամապատասխանությունն արձանագրեց վրացի մաքսավորըը, որը երկար նայեց նկարին, հետո՝ ինձ ու հարցրեց՝ էս դո՞ւք եք։ Վստահ ասացի՝ այո, իհարկե։ Նա էլ թե՝ բայց նման չեք։ Բացատրեցի, որ 10 տարի անընդմեջ Հայաստանում ապրող մարդն արտաքնապես փոխվում է, սպիտակում, մազերը թափվում են, ու ամենակարևորը՝ հայացքը խամրում է, հասկանո՞ւմ եք, դեղնավուն վերնաշապիկի գույների պես… Մաքսավորը հասկացավ ինձ, վերադարձրեց անձնագիրս ու բարի ճանապարհ մաղթեց։

Միքայել ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղական ժամերգություն Ս. Գայանե վանքում (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Սեդրակ Առաքելյան։ Ցորեն են չորացնում։ «Սովետական արվեստ», 1957թ., թիվ 4

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ. Սամվել Մարտիրոսյան

24/11/2025
Նորություններ

Տղամարդիկ կանանց՝անլվա մազերը չեն նկատում

25/02/2024
Իրավունք

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

14/08/2023
Նորություններ

Երևան-Ալավերդի երթուղայինը՝ ընտրյալների համար

07/04/2023
Հաջորդ գրառումը

Սեդրակ Առաքելյան։ Ցորեն են չորացնում։ «Սովետական արվեստ», 1957թ., թիվ 4

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական