Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հունվարի 8-ի աստղագուշակ

08/01/2021
- Սոցիալական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խոյ: Ստիպված կլինեք հաղթահարել արձակուրդային տրամադրությունները և արագ ստեղծված իրավիճակներում արագ լուծումներ գտնել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքիր գործնական առաջարկներ ստանալ: Թեև դրանք անմիջապես չեն լուծի ձեր ֆինանսական խնդիրները, սակայն բավականին հեռանկարային կլինեն: Մասնագիտական հաջողությունների կհասնեք:

Ծնողների հետ հարաբերությունները լավ են, հարազատների, ընկերների,սիրելիի հետ ևս հրաշալի լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք փոխըմբռնման հասնել այն մարդու հետ , ում հետ վերջերս գժտվել եք:

Ցուլ: Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտն անկայուն կլինի: Ձեզ հատուկ դյուրագրգիռ վիճակը դուր չի գա մտերիմներին: Որքան էլ փորձեն հաշտեցնել ձեզ իրականության հետ, որն, ի դեպ, այնքան էլ անմխիթար չէ, ավաղ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մանրուքների շուրջ հնարավոր են վեճեր, որոնց պարզաբանման համար երկար ժամանակ կպահանջվի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցություն կզգացվի և հետզհետե ավելի կմեծանա: Հնարավորություն կունենաք պաշպանել ձեր տեսակետը, իրագործել այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Որևէ մեկից օգնություն չակնկալեք, գործեք ինքնուրույն:

Երկվորյակ: Այսօր բոլորի հետ վիճում եք: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ովքեր միշտ հասկացել ու աջակցել են ձեզ: Զիջումների չեք գնա, կշարունակեք համառորեն պնդել ձեր տեսակետը: Արդյունքում կհետաձգվեն, կամ կխափանվեն որոշ համատեղ ծրագրեր:

Մեծամասշտաբ, բարդ գործեր ձեռնարկել չարժե: Սահմանափակվեք այն խնդիրներով, որոնք պարզ են և ի վիճակի եք ավարտին հասցնել: Երեկոն խորհուրդ է տրվում նվիրել հանգստին, զբաղվեք չձանձրացնող, հետաքրքիր գործերով:

Խեցգետին: Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով:

Այսօր որոշ իրադարձություններ կարող են խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը: Այդժամ փոխադարձ դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա: Աշխատեք առաջիկա օրերին հարթել անախորժությունները:

Առյուծ: Օրվա առաջին կեսին, հնարավորինս, շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերն արժանվույնս կգնահատվեն: Թեև կլինեն որոշ դժվարություններ, միևնույն է, հանգստություն կպահպանեք և բարեկամաբար կվերաբերվեք շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Կենսական ներուժը աստիճանաբար կիջնի: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ընթացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն:

Կույս: Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք սիրում: Վխենալով էլ ավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան նոր առիթ կդառնա:

Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:

Կշեռք: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսպասելի իրադարձություններ, ինչպես մասնագիտայկան, այնպես էլ անձնական ոլորտում: Սակայն ձեզ չեք կորցնի, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք և ճիշտ որոշումներ կկայացնեք: Դեպքերն այնքան սահուն կզարգանան,որ շրջապատին կթվա, թե ձեզ մոտ ամեն բան նախապես ծրագրված էր:

Նպատակահարմար օր է ձեր բիզնես ծրագրերը, ստեղծագործական մտահաղացումները քննարկելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց մեջ նոր կարողություններ կբացահայտեն: Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կարիճ: Ստիպված կլինեք շատ աշխատել՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: Հակառակորդների հետ պայքարում հաղթանակ կտանեք, սակայն արդյունքում լիովի ուժասպառ կլինեք: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին: Սակայն այդ հարցում շտապել չարժե, զինվեք համբերությամբ և սպասեք հետաքրքիր առաջարկների:

Մտերիմները միշտ չէ, որ աջակցում են ձեզ, ինչը վատ կանդրադառնա հարաբերությունների վրա: Գերզգայուն Կարիճներն իրենց միայնակ կզգան, կմեկուսանան, ինչը բարեբախտաբար երկար չի տևի:

Աղեղնավոր: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները, կհետևեն խորհուրդներին:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն, կարճ ժամանակում, ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնոլու, կամ նոր ծանոթություններ հաստատելու հարցում:

Այծեղջյուր: Այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:

Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Ջրհոս: Այսօր բոլոր գործերին շատ լուրջ եք վերաբերվում: Նման մոտեցման շնորհիվ՝ կկարողանաք խուսափել սխալներից և վրիպումներից: Ստիպված կլինենք վերադառնալ անձնական բնույթի որոշ խնդիրների: Ձեր աշխատասիրությունը, պատասխանատվության մեծ զգացումն այսօր արժանվույնս կգնահատվեն:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի է նվազեցնել: Խուսափեք հոգնեցուցիչ աշխատանք կատարելուց: Հետևեք ձեր սննդակարգին, նախապատվությունը տվեք օգտակար, վիտամիններով հարուստ ուտեստներին:

Ձկներ: Վեճերից խուսափել չի ստացվի, նամանավանդ,որ ինքներդ եք դրանք հրահրում: Մեկնաբանություններ անելիս՝ առավել նրբանկատ եղեք: Հնարավորության դեպքում հետաձգեք ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ կարևոր հանդիպումները, բանակցությունները:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, սակայն ինքներդ էլ գիտեք,որ դրանք ժամանակավոր բնույթի են և անհանգստանալ չարժե: Փորձեք լավ տրամադրություն պահպանել: Երեկոն նվիրեք ուսմանը, խուսափեք ֆիզիկական աշխատանք կատարելուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Հաջորդ գրառումը

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին չի փոխվի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տղամարդիկ կանանց՝անլվա մազերը չեն նկատում

25/02/2024
Իրավունք

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

14/08/2023
Նորություններ

Երևան-Ալավերդի երթուղայինը՝ ընտրյալների համար

07/04/2023
Նորություններ

ՀԲԸՄիության նոր ծրագիրը՝ կին ծրագրավորողների համար

30/03/2022
Հաջորդ գրառումը

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին չի փոխվի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական