Ռուսաստանի իշխանությունները մթերքի գները զսպելու մեխանիզմներ են ձևավորել, որոնք գործում են ամբողջ հանրապետությունում, այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անընդհատ զեկուցում են այս ոլորտում մշտադիտարկման արդյունքների մասին:
«Եվ որ ամենակարևորն է, անընդհատ միջոցներ են ձեռնարկվում: Սա չի նշանակում, որ մենք կարող ենք ապահովագրված լինել այս կամ այն շրջանում, այս կամ այն խանութում կտրուկ իրավիճակներից: Բայց ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ձևավորվել և գործում են զսպման որոշակի մեխանիզմներ», Կրեմլի ներկայացուցչին մեջբերում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, Ռուսաստանի կառավարությունը շարունակում է ամեն օր ուշադիր հետևել սննդամթերքի գներին՝ ներառյալ անհիմն թանկացումներին: