Գամալեյա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինսբուրը խոստովանել է, որ Սպուտնիկ V-ով պատվաստումը հնարավոր է կարողանա ցմահ իմունիտետ տալ կորոնավիրուսից:
«Ես հույս ունեմ, որ պատվաստանյութը չի աշխատի մեկ կամ երկու տարի, այլ ցմահ: Սրսկվեցիր ու ապրի 5-10 տարի, ավելի երկար: Ինչպես ասում եմ, ես իմ հակամարմինները կժառանգեմ իմ սերունդներին», նրա խոսքերը հաղորդում է Ինտերֆաքսը:
Նրա խոսքերով, ներկայումս ուսումնասիրության շրջանակներում նախատեսվում է վերապատվաստել այն հիվանդներին, որոնց հակամարմինների մակարդակը նվազել է: Այնուամենայնիվ, դա անհրաժեշտ է ոչ թե նրանց պաշտպանելու համար, այլ առաջին հերթին, պարզելու, թե որքան արագ է նրանց մոտ զարգանում հակամարմինների պատասխանը:
Եթե նրանց հակամարմինային պատասխանը վերականգնվում է պատվաստելուց հետո երկրորդ, երրորդ, չորրորդ օրը, ուրեմն նրանց մոտ առաջացել են հիշողության բջիջներ: Սա նշանակում է, որ առաջին պատվաստումից հետո նրանց իմունային պատասխանը պահպանվել է, բացատրել է Գինցբուրգը: