Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է հետաքննել երիտասարդ ֆրանսիացու մահվան պատճառը։ 22-ամյա երիտասարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մի քանի ժամ անց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պացիենտը պատվաստումից առաջ բժիշկներին ասել է, որ հակված է ալերգիկ ռեակցիայի: Բժիշկները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները: Ներարկումից հետո նրանք երկար ժամանակ վերահսկել են պացիենտի վիճակը, կողմնակի ազդեցություն ի հայտ չի եկել, և նրան թույլ են տվել վերադառնալ տուն:
Տանը երիտասարդը հակաալերգիկ դեղեր է ընդունել, որից հետո ընկել է կոմայի մեջ ու մահացել: Քննիչները մտադիր են պարզել մահվան ճշգրիտ պատճառը:
Պատվաստման համար օգտագործվել է Pfizer և BioNTech-ի պատրաստուկը: