Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2011-2020 թվականների լավագույն դարպասապահներին:
Ցուցակը գլխավորում է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը: Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է, իսկ եռյակը եզրափակում է բելգիացի Տիբո Կուրտուան Մադրիդի «Ռեալից»:
Տասնամյակի թոփ-10 դարպասապահներն IFFHS-ի վարկածով
- Մանուել Նոյեր («Բավարիա»)
- Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»)
- Տիբո Կուրտուա («Ռեալ»)
- Ուգո Լյորիս («Տոտենհեմ»)
- Կեյլոր Նավաս (ՊՍԺ)
- Յան Օբլակ («Աթլետիկո»)
- Պետր Չեխ («Չելսի»/«Արսենալ»)
- Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)
- Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)
- Իկեր Կասիլյաս («Ռեալ»/«Պորտու»)
News.am