«Այստեղ մենք պետք է հասնենք գործազրկության մակարդակի նվազմանը: Սա նշանակում է մարդկանց կայուն եկամուտ տալ», — ասել է ՌԴ նախագահ Պուտինը:
Երկրի ղեկավարն այս հայտարարությունն արել է սոցիալական հարցերի շուրջ կայացած հանդիպմանը:
Ռուսաստանի ղեկավարը շեշտել է, որ սոցիալական աջակցության նպատակային միջոցների հետ մեկտեղ, կառավարության համար «չափազանց կարևոր» է ապահովել աշխատաշուկայի արագ վերականգնումը: Դա «ամենակարևոր» խնդիրն է, ասում է քաղաքական գործիչը: