Բոլոր ժամանակակից սմարթֆոնները բազմաթիվ սենսորներ ունեն. խոսափող, տեսախցիկ եւ գիրոսկոպ – սա դեռ սարքերի ամբողջական ցուցակը չէ, որի օգնությամբ հեռախոսը կարող է ճանաչել տիրոջը: Այս համակարգերը պարզում են` արդյոք օգտատերը սմարթֆոնի մոտ է, պահում է այն իր ձեռքում եւ նույնիսկ արթուն է թե հանգստանում է, «Փրայմ» գործակալության պատմում է «Իտելեկտուալնի ռեզեռվ» ընկերության գործընկեր եւ տնօրեն Պավել Լյասոյեդովը:
Օրինակ` Apple հեռախոսները ներկառուցված սենսորների միջոցով հետեւում են օգտատիրոջ վարքին, որպեսզի օրվա ընթացքում նրան տարբեր առաջարկություններ ներկայացնեն եւ նրան ցանկալի գովազդ ցույց տան:
«Որքան ավելի ժամանակակից է սարքը, այնքան ավելի մեծ կապ ունի այն իր տիրոջ հետ եւ այնքան ավելի լավ է հասկանում նրան: Երբեմն ձեր հեռախոսը ձեր մասին ավելի շատ բան գիտի, քան ձեր ընկերներն ու ընտանիքը: Իսկ այնպիսի կոմպլեմենտար սարքերը, ինչպիսիք են խելացի ժամացույցները, գտնվելով մարմնի հետ շփման մեջ, նույնիսկ տեսնում են մարդու հոգեբանահուզական վիճակը` չափելով նրա ստրի զարկերը եւ մարմնի ջերմաստիճանը»,- նշել է փորձագետը:
Որոշ սմարթֆոններ օգտատիրոջը հսկողության մասին հայտնում են հատուկ ցուցիչների միջոցով, սակայն` ոչ բոլորը: «Դա կախված է արտադրողից եւ ձեր կողմից կնքված արտոնագրված պայմանագրից` միացնելով եւ ակտիվացնելով նոր հեռախոսը»,- եզրափակեց Մյասոեդովը:
Ews.am