Նիգերիայում խոլերայի բռնկման պատճառով վերջին վեց ամիսների ընթացքում զոհվել է 325 մարդ 15 նահանգներում և Աբուջայի մայրաքաղաքային շրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ, 2021 թվականի առաջին կեսին այս շրջաններում խոլերա է հայտնաբերվել 14343 մարդու մոտ: Իշխանությունները շարունակում են ակտիվ քայլեր ձեռնարկել հիվանդության դեմ պայքարելու համար:
Խոլերան վտանգավոր հիվանդություն է, որի հարցուցիչը մանրէ է: Խոլերայի բռնկումները պարբերաբար տեղի են ունենում աֆրիկյան շատ երկրներում առաջին հերթին պատշաճ կերպով մաքրված խմելու ջրի բացակայության պատճառով: