Աշխարհի երկրներից հերթ է կազմվել՝ Մոսկվայի հետ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի հարցի շուրջ համագործակցությանա համար: Այս մասին ՌԴ Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հերթը գոյացել է աշխարհի տարբեր երկրներից, բոլոր մայրցամաքներից` մեզ խնդրելով պատվաստանյութի հարցով համագործակցության վերաբերյալ», – ասել է Զախարովան, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: